86348 դիտում
23:23 27-08-2020
Ողբերգական դեպք Լոռու մարզում․ խոտով բարձված «ԳԱԶ-66»-ը, մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 2 վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր, օգոստոսի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 18։45-ի սահմաններում Ալավերդի քաղաքի բնակիչ 44-ամյա Սեյրան Հ․-ն իր կողմից վարած խոտով բեռնված «ԳԱԶ-66» մակնիշի ավտոմեքենայով Ակներ թաղամասից մոտ 14 կմ հեռավորության վրա գտնվող «Ակներասար» հանդամասի «Նավի դոշ» կոչվող տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, շուրջ 30 մետր գլորվելով, հայտնվել ձորակում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Սեյրան Հ․-ն տեղում մահացել է, իսկ ուղևորներ՝ Ալավերդի քաղաքի բնակիչ 28-ամյա Նարեկ Դ․-ն և 23-ամյա Ռաֆայել Մ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ալավերդի» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի գլխավորությամբ։
Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Լոռու մարզային փրակարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը 1 մարտական հաշվարկով։
Օպերատիվորեն ժամանել են նաև Ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արտակ Գուրջանյանի և Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնի խումբը՝ ավագ քննիչ Դ․ Խաչատրյանի գլխավորությամբ։
Փաստի առթիվ Դ․ Խաչատրյանի որոշմամբ՝ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔրՕրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։
Լուսանկարները՝ Էդիկ Սիմոնյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
16792 դիտում
10:50 21-12-2024
Երևանում գործադուլ արած և աշխատանքից ազատված վարորդներից 11-ն աշխատանքի է վերադարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ