1712 դիտում
12:39 29-08-2020
Արցախի նախագահն ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարին. կարևորվել է պաշտպանության ոլորտում Արցախի ու Հայաստանի գործակցությունը
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 29-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին: Տեղեկացնում է Արցախի նախագահի կայքը։
Հանդիպմանը, որին մասնակցում էին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանը և ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը, քննարկվել են բանակաշինությանն առնչվող մի շարք հարցեր:
Երկուստեք կարևորվել է պաշտպանության ոլորտում Արցախի ու Հայաստանի փոխգործակցությունը՝ որպես տարածաշրջանում կայունության և խաղաղության պահպանման կարեւոր նախապայմաններից մեկը:
Նմանատիպ նյութեր
1816 դիտում
16:33 27-11-2018
Կարևորվել է Հայաստանի և Արցախի սննդամթերքի անվտանգության ոլորտում համակարգված աշխատելու անհրաժեշտությունը
2453 դիտում
13:45 14-02-2022
Հայաստանը և Վրաստանը սերտացնում են գործակցությունը մաքսային վարչարարության ոլորտում
Այս բաժնից
694 դիտում
16:46 11-01-2025
ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները Մոսկվային կստիպեն բարդ ընտրություն կատարել․ Սպիտակ տուն
577 դիտում
15:42 11-01-2025
Արամ Ա-ն շնորհավորել է Լիբանանի նորընտիր նախագահ Ժոզեֆ Աունին
670 դիտում
15:21 11-01-2025
Ադրբեջանի հաղորդակցման ռազմավարությունը հիմնված է ստի և անամոթ քարոզչության վրա. ԵԽ պատգամավոր