211652_close_icon
views-count1871 դիտում article-date 13:13 29-08-2020

Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի տեղադրումը դրական եզրակացություն է ստացել

Երևանի ավագանու Մշակույթի հանձնաժողովի անդամները դրական եզրակացություն են տվել «Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի» տեղադրմանը Երևանի Զաքյան, Բեյրութի և Գրիգոր Լուսավորիչ փողոցներով շրջապատված Մանկական այգում, այս մասին [url=https://www.facebook.com/grigor.yeritsyan/posts/2651594861728463]տեղեկացնում է[/url] Երևանի ավագանուն «Իմ քայլը» խմբակցության անգամ Գրիգոր Երիցյանը Ֆեյսբուքի էջում։ Բաց մրցույթում հաղթած բրոնզից և քարից հուշարձանը կոչվում է «Ազդեցություն և հակազդեցություն»: Արձանի հեղինակն է 2008 թվականի հետընտրական ցույցերի մասնակից, քանդակագործ Ալբերտ Վարդանյանը: «Քանդակը մի կողմից՝ զորեղ, ծավալուն և լուսավոր ուժի, մյուս կողմից մութ, ավելի բիրտ ուժի հակադրության մասին է»,- գրել է նա:

Նմանատիպ նյութեր