211652_close_icon
views-count1504 դիտում article-date 12:01 01-09-2020

Չեռնոգորիայի մայրաքաղաքում բախումներ են տեղի ունեցել իշխանության և ընդդիմության կողմնակիցների միջև․

Չեռնոգորիայի (Մոնտենեգրո) մայրաքաղաք Պոդգորիցայում բախումներ են տեղի ունեցել ընդդիմության և իշխող Սոցիալիստների դեմոկրատական կուսակցության կողմնակիցների միջև, երկու կողմերն էլ նշում էին ընտրություններում տարած հաղթանակը: Այս մասին գրում է [url=https://www.vijesti.me/vijesti/crna-hronika/465293/podgorica-vise-osoba-povrijedjeno-u-obracunu-pristalica-dps-a-i-opozicionih-koalicija]Vijesti[/url] պորտալը: Չեռնոգորիայում խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել օգոստոսի 30-ին: Ընտրական հանձնաժողովի նախնական տվյալների համաձայն` ավելի քան 30 տարվա ընթացքում առաջին անգամ ընդդիմությունն ավելի շատ ձայն է հավաքել, քան երկրի նախագահ Միլո Ջուկանովիչի գլխավորած իշխող Սոցիալիստների դեմոկրատական կուսակցությունը: Ընտրությունների օրինականությունը ճանաչել են ոչ կառավարական կազմակերպությունները, ԵԱՀԿ առաքելությունը, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի դեսպանությունները: Երկուշաբթի երեկոյան մայրաքաղաքի փողոցներում մեքենաներով մարդիկ են հայտնվել, որոնք ձեռքերում պահել են Չեռնոգորիայի պատմական դրոշները, որոնք նման են սերբական և ռուսական եռագույններին: «Այլևս չկա Միլոն, չկա Սոցիալիստների դեմոկրատական կուսակցությունը»,-բացականչել են ընդդիմության կողմնակիցները: Ոստիկանությունը չի միջամտել ակցիային: «Մի քանի մարդ վնասվածքներ է ստացել քաղաքի կենտրոնում ՍԴԿ-ի և ընդդիմադիր կոալիցիաների կողմնակիցների միջև բախումների ընթացքում, միմյանց վրա քարեր են նետվել: Կռիվը դադարեցրել է ոստիկանությունը, որը բաժանել է կողմերին»,-տեղեկացնում է աղբյուրը` հղում տալով իրավապահ մարմիններին: Պորտալի տվյալներով` իշխող կուսակցության կողմնակիցները սրճարանում նշելիս են եղել, ըստ իրենց, տարած հաղթանակը, երբ կռիվ է բռնկվել մոտակայքով անցնող ընդդիմադիրների հետ: Տուժածների թիվն ու վնասվածքների բնույթը չի հստակեցվում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր