1640 դիտում
13:59 01-09-2020
Լավրովն Արևմուտքին կոչ է արել չմիջամտել Բելառուսի գործերին
Բելառուսում իրադրության վերաբերյալ արևմտյան առաջնորդների հայտարարությունները դեմ են էթիկայի նորմերին, դրանք ցույց են տալիս դիվանագիտական հմտությունների բացակայությունը, հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, գրում է [url=https://ria.ru/20200901/belorussiya-1576563901.html?fbclid=IwAR33PLx-iI8Ha45cuV5p30VI1-WHnZUtggGjhtpijOfR2owrwzC7p9jkweg]ria.ru[/url]-ն։
«Տեսեք, թե Բելառուսում իրավիճակի մասին ինչ հայտարարություններ են անում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, Եվրամիության ներկայացուցիչները, արևմտյան առաջնորդները, որոնք հայտնվել են Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության ղեկավարի պաշտոնում։ Բարոյախոսություններ են հնչում այնպիսի տոնով, որ նույնիսկ կասկածներ չեն առաջացնում առ այն, որ դրանք բոլորի կողմից պետք է ընկալվեն որպես գործողության ուղեցույց»,- ասել է ԱԳ նախարարը Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի առաջին կուրսեցիների և պրոֆեսորադասախոսական կազմի առջև ելույթում։
Լավրովի խոսքով՝ դա վկայում է տարրական դիվանագիտական հմտությունների բացակայության մասին։
«Դա արդեն ոչ միայն դիվանագիտական, այլև մարդկային տեսանկյունից դեմ է էթիկայի նորմերին», - նշել է Լավրովը։
Ռուսաստանը կարծում է, որ Բելառուսում ներկա իրավիճակը հաղթահարելու համար այլ երկրների միջնորդությունը հարկավոր չէ, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Մենք ցանկանում ենք, որ Բելառուսին հնարավորություն տրվի իր խնդիրները լուծել առանց արտաքին միջամտության։ Մենք տեսնում ենք արևմտյան շատ պետությունների՝ ինչպես հարևան Ուկրաինայի, այնպես էլ օվկիանոսից այն կողմ գտնվող երկրների՝ ԱՄՆ-ի և Կանադայի՝ Բելառուսի Հանրապետությունում ներկայիս իրադրությունը հաղթահարելու համար որոշակի մոտեցումներ պարտադրելու հարցում գայթակղությունը»,- ասել է Լավրովը։
Նմանատիպ նյութեր
1291 դիտում
19:34 11-04-2015
Օբաման խոստացել է այլևս չմիջամտել Լատինական Ամերիկայի երկրների ներքին գործերին
2227 դիտում
12:02 09-08-2021
Թալիբանն ԱՄՆ-ին նախազգուշացրել է չմիջամտել Աֆղանստանի գործերին
Այս բաժնից
913 դիտում
21:53 18-12-2024
ԱՄՆ-ն մտադիր է պահպանել Չինաստանի հետ կապի բաց ուղիները
940 դիտում
20:59 18-12-2024
Մուրմանսկի մարզում մարդատար գնացքը բախվել է բեռնատարին. կան տուժածներ
889 դիտում
19:17 18-12-2024
12 տարվա դադարից հետո նախատեսվում է վերաբացել Մերսին-Հալեպ երկաթգիծը