211652_close_icon
views-count25419 դիտում article-date 21:30 01-09-2020

Թերթելով պատմությունը... հայտնի դատավոր Մնացական Մարտիրոսյանը 2010 թ.-ին Հանրապետության հրապարակում վաճառում էր իր Mercedes-ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Տարիներ առաջ, երբ հանրապետությունում քննարկվում էր փողոցներում ավտոմեքենաների բեռնաթափումը, գլխավոր խնդիրներից մեկը այն էր, թե ինչու են ավտոմեքենայատերերը իրենց տրանսպորտային միջոցները կայանում ճանապարհներին, վրան էլ գրում՝ վաճառվում է: Այն ժամանակ ուսումնասիրությունները ցույց էին տվել, որ մեծ թվով տրանսպորտային միջոցներ խանգարում էին ճանապարհային երթևեկությանը ու կառավարությունը քննարկում էր, որ օրենքի ուժով արգելեին քաղաքացիներին նման բացօթյա առևտուր անելը: 2010 թ.-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, այն տարիներից հայտնի Մնացական Մարտիրոսյանը, ով ավելի շատ հայտնի դարձավ որպես քաղաքական դատավարությունների մասնակից դատավոր, Հանրապետության հրապարակում «կլիենտին» համոզում էր, որ իր մեքենան «էնպիսի լավ պահված մեքենայա, որ նա կարող է դրանով անգամ Մարս մոլորակ թռնի»: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+

Նմանատիպ նյութեր