211652_close_icon
views-count1555 դիտում article-date 13:55 02-09-2020

Անտառային հողերն առանց թույլտվության օգտագործելու կամ ինքնակամ զավթելու դեպքում տուգանքը 100-200 հազար դրամ է

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հիշեցնում է՝ անտառային հողերն առանց պատշաճ թույլտվության օգտագործելը կամ դրանք ինքնակամ զավթելու դեպքում նախատեսված տուգանքի մասին: Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 64-րդ հոդվածի համաձայն՝ անտառային հողերն առանց պատշաճ թույլտվության օգտագործելը, շենքերի կառուցման, բնափայտի մշակման, պահեստների կառուցման և այլ նպատակներով օգտագործման անտառային տարածքներն ինքնակամ զավթելը և դրանք ըստ պատկանելության չվերադարձնելը` առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի (100.000-200.000) չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` երեքհարյուրապատիկից մինչև չորսհարյուրապատիկի (300.000-400.000) չափով:

Նմանատիպ նյութեր