1603 դիտում
15:20 03-09-2020
Սիլվիո Բերլուսկոնին կորոնավիրուսով է վարակվել
Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, և այժմ նա գտնվում է տնային ինքնամեկուսացման պայմաններում։ Գրում է «Ազատությունը»։
Օգնականների խոսքով՝ 83-ամյա Բերլուսկոնին որոշել էր թեստավորվել Սարդինիա կղզում անցկացրած արձակուրդից հետո, քանի որ հենց Սարդինիան է վերջին շրջանում դարձել կորոնավիրուսի տարածման հիմնական օջախներից մեկը երկրում։
Սիլվիո Բերլուսկոնիի գրասենյակը իտալական լրատվամիջոցներին տեղեկացրել է, որ նախկին վարչապետն իրեն լավ է զգում և վիրուսի որևէ հստակ արտահայտված ախտանիշ չունի։
Բերլուսկոնին իտալական լրատվամիջոցներին նաև տեղեկացրել է, որ պատրաստվում է հեռակա կարգով ակտիվորեն աջակցել իր այն կուսակիցներին, որոնք մասնակցում են այս ամիս կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին։
Նմանատիպ նյութեր
925 դիտում
16:37 23-05-2015
Սիլվիո Բերլուսկոնին գրանցվել է Instagram-ում
2082 դիտում
23:03 30-10-2015
Սիլվիո Բերլուսկոնին. 16-ամյա Դոնարումման 20 տարի կարող է լինել «Միլանի» դարպասապահը
7901 դիտում
23:06 08-10-2017
Բերլուսկոնին Պուտինի ծննդյանը ծածկոց է նվիրել
Այս բաժնից
559 դիտում
15:42 11-01-2025
Արամ Ա-ն շնորհավորել է Լիբանանի նորընտիր նախագահ Ժոզեֆ Աունին
649 դիտում
15:21 11-01-2025
Ադրբեջանի հաղորդակցման ռազմավարությունը հիմնված է ստի և անամոթ քարոզչության վրա. ԵԽ պատգամավոր
625 դիտում
14:18 11-01-2025
Եվրահանձնաժողովը կվերլուծի ԵՄ-ին ՀՀ անդամակցության հարցը և կքննարկի այն Երևանի հետ