211652_close_icon
views-count3302 դիտում article-date 09:47 04-09-2020

Գյումրիում ընտրությունները թեժ են լինելու. ինչ պլան են գծել Սամվել Բալասանյանն ու նրա որդին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի երկրորդ քաղաք Գյումրիում համայնքի ղեկավարի ընտրությունները կարող են թեժ լինել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ քաղաքապետ Սամվել Բալասանյանն ու նրա որդին՝ Միսակ Բալասանյանը, պլաններ են գծել կրկին Գյումրին իրենց ձեռքում պահելու համար: Միսակ Բալասանյանն արդեն ջերմ հարաբերություններ է հաստատել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանի հետ։ Ավելին, նույնիսկ խոսակցություններ կան, որ Միսակ Բալասանյանը պլանավորել է ընտրությունների ժամանակ «խաղի մեջ» ներքաշել Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանին, որը Բալասանյանների հետ մտերիմ է. նրա հեղինակությամբ կաշկանդված բոլոր հնարավոր թեկնածուները մի կողմ կքաշվեն, իսկ արդեն հարմար պահի հրապարակ կնետվեն մի քանի կոմպրոմատներ, որոնք Միսակ Բալասանյանն ունի Արթուր Ալեքսանյանի դեմ։ Այսպիսով միակ թեկնածուն կմնա հայր Բալասանյանը: Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հարցին, թե արդյոք պատրաստվում է երրորդ անգամ իր թեկնածությունն առաջադրել քաղաքապետի պաշտոնոում, հայտարարեց. «Շուտ չի՞ այդ հարցերը տալու համար, ես փողոցներ եմ սարքում, հետո քաղաքական է պրոցեսը, շատ շուտ եք տալիս հարցը»: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց նաև ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանի հետ: «Մենք պատրաստվում ենք ցանկացած քաղաքական պրոցեսի, բայց ես այս պահին որևէ մեկին չեմ աջակցում»,- նշեց նա: Իսկ, ահա, Արթուր Ալեքսանյանի հետ զրուցելու մեր բոլոր ջանքերը ապարդյուն եղան»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր