211652_close_icon
views-count2254 դիտում article-date 14:06 04-09-2020

Բարեկարգվել են Այրք, Ներքին եւ Վերին Շորժա տանող ճանապարհները

Գեղարքունիքի մարզի Վարդենիս խոշորացված համայնքի Այրք, Ներքին Շորժա և Վերին Շորժա գյուղեր տանող միջհամայնքային ճանապարհները հարթեցվել և բարեկարգվել են «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերության միջոցներով և տրամադրած տեխնիկայով: Այս մասին [url=https://www.facebook.com/vardenishamaynq/posts/661605997895357]տեղեկացնում է[/url] Վարդեինսի համայնքապետարանի Ֆեյսբուքի էջը։ Ինչպես [url=https://armenpress.am/arm/news/1026723.html]«Արմենպրես»[/url]-ին տեղեկացրել է Վարդենիս համայնքի ղեկավար Արամ Մելքոնյանը, Վարդենիս քաղաքից մինչև Վերին Շորժա ձգվող միջհամայնքային ճանապարհի երկարությունը մոտ 16 կիլոմետր է: Ճանապարհը չի հիմնանորոգվել վերջին 5-6 տասնամյակների ընթացքում, և այժմ գրեթե անհնար է դրա շահագործումը: Հողային հարթեցումը և բարեկարգումը օգնել է Վարդենիսի հազարից ավելի տնտեսություններին՝ անասնակերն ու հացահատիկի բերքն ավելի անվտանգ տեղափոխելու համար: «Այս ճանապարհը կենսական կարևոր նշանակություն ունի մեր համայնքի տնտեսությունների համար, քանի որ այն սպասարկում է անասնապահական ու հողագործական տնտեսությունների մեծ մասին: Դրա շահագործումն օրավուր դառնում էր անհնար, քանի որ չնորոգվելու արդյունքում գրեթե դարձել էր անանցանելի: «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերության բարի կամքի և աջակցության շնորհիվ այժմ արդեն ունենք բավականին բարվոք պատկեր: Նույն կազմակերպության տրամադրած միջոցներով և տեխնիկայով այժմ աղբի մշակում և հողածածկում ենք իրականացնում Վարդենիս քաղաքի աղբավայրում»,- նշեց համայնքի ղեկավարը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր