2087 դիտում
13:07 05-09-2020
Հայաստանում մեկնարկել է ՌԴ Հարավային ռազմական օկրուգի և ՀՀ ԶՈՒ զնծառայողների մարտավարական վարժանքը
Հայաստանում տեղակայված Հարավային ռազմական օկրուգի ռուսական ռազմաբազայի զինծառայողները Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողների հետ համատեղ երկկողմ գումարտակային մարտավարական զորավարժությունների շրջանակներում հանդիսավոր երթով շարժվել են դեպի Կամխուդ և Ալագյազ մարտավարական դաշտեր: Տեղեկացնում է ՌԴ Հարավայի ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։
Մոտոհրաձգային, տանկային, ինժեներական, հետախուզական ստորաբաժանումները մշակել են պաշտպանական, հարձակվողական, հետախուզական գործողություններ ՝ հրետանային, հակաօդային պաշտպանության և ավիացիայի աջակցությամբ:
Զորավարժության ընթացքում զինծառայողները ցերեկային և գիշերային ժամերին մեքենաներով և զրահամեքենաներով իրականացրել են վարման վարժություններ, ինչպես նաև հրաձգային զենքերից, ականանետերից, հետևակի մարտական մեքենաների սպառազինությունից, տանկերից, հրետանուց և զենիթային հրթիռներից կրակային պատրաստության պարապմունքներ:
ՌԴ Հարավային ռազմական օկրուգի շուրջ 1 հազար զինծառայողներ մասնակցում են երկկողման գումարտակային մարտավարական վարժանքին, որին ներգրավված է շուրջ 300 միավոր ռազմական հատուկ տեխնիկա ՝ ներառյալ կործանիներ, ռազմական ինքնաթիռներ, ինչպես նաև և անօդաչու թռչող սարքեր:
Նմանատիպ նյութեր
2075 դիտում
21:35 15-11-2020
Արայիկ Հարությունյանն ընդունել է ՌԴ ԶՈւ հարավային ռազմական օկրուգի զինվորական դատախազի առաջին տեղակալին
3780 դիտում
17:18 28-07-2018
Հարավ-արեւելյան ռազմական օկրուգի օդաչուները մարտավարական վարժանքներ են անցկացրել
Այս բաժնից
880 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
775 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
685 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան