2977 դիտում
21:22 05-09-2020
Վահրամ Թոքմաջյան. Ամեն անգամ քաղաքային տրանսպորտից օգտվելիս չգիտես ում քրֆես
Պատմաբան Վահրամ Թոքմաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Յուրաքանչյուր անգամ քաղաքային տրանսպորտից օգտվելուց չգիտես ում քրֆես։ Նախկին իշխանությա՞նը, որ էս բեռը թողել է խորքային ճահճի մեջ, ներկայիս պատասխանատուների՞ն, որ հապաղում են ինչ-որ միջգերատեսչական ու բյուրոկրատական քաշքշուկներով, թե՞ վարորդին, որը պատրաստ է կտուրին ու պահեստային անիվի վրա էլ մարդ տեղափոխի, մենակ թե 100 դրամ ավել քերի։
Բայց հենց ուզում ես քրֆես, հիշում ես, որ էդ մարդը գծատեր ունի։ Գծատիրոջից ոչինչ չեն վերցրել, ու սա հաշվիչը միացրած վարորդի կաշին է քերթում։ Էդ խառը մտքերով ես, մեկ էլ մի աչոնիկ սիրաբլուրներով տալիս է գլխիդ, մի մորքուր պատրաստ է գլխով մտնել դռնից դուրս ընկնող ջահիլի հետույքը։
Բայց մորքուրին էլ չես կարող բան ասել։ Հաստատ 1000 դրամ չունի, որ տաքսիով տուն գնա։ Իրեն էլ հաճելի չէ։ Ամբողջ օրն աշխատել է, որ երկու կոպեկ տուն տանի։ Ու էս ձև կռացած, արժանապատվություններս մի կողմ դրած, վեհ բաներից ենք ճամարտակում»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
10854 դիտում
18:38 08-08-2019
Ոստիկանությունը քաղաքացիներին հորդորում է ուշադիր լինել հասարակական տրանսպորտից օգտվելիս
3373 դիտում
22:39 14-10-2024
Նոյեմբերի 1-ից հասարակական տրանսպորտից օգտվելիս պարտադիր է լինելու 100-դրամանոց մետաղադրամի առկայությունը
Այս բաժնից
1570 դիտում
14:14 16-01-2025
Սպասվում է թույլ ձյուն, օդի ջերմաստիճանը կբարձրանա