4840 դիտում
20:03 05-09-2020
Խոակին Կապառոս. Ուզում եմ շնորհավորել իմ ֆուտբոլիստներին նման խաղի համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ազգերի լիգայի առաջին տուրի Հյուսիսային Մակեդոնիա-Հայաստան [url=https://shamshyan.com/hy/article/2020/09/05/1163912/]խաղից[/url] (2:1) հետո լրագրողների հարցերին պատասխանեց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը, հայտնում է [url=https://armsport.am/2020/09/05/%d5%ad%d5%a1%d5%b2%d5%ab-%d5%a5%d5%ac%d6%84%d5%a8-%d5%af%d5%a1%d6%80%d5%b8%d5%b2-%d5%a7%d6%80-%d5%ac%d6%80%d5%ab%d5%be-%d5%a1%d5%b5%d5%ac-%d5%ac%d5%ab%d5%b6%d5%a5%d5%ac-%d5%af%d5%a1%d5%ba%d5%a1%d5%bc/]Armsport.am[/url]-ը:
«Նախ ուզում եմ շնորհավորել իմ ֆուտբոլիստներին նման խաղի համար: Հեշտ չէ խաղասկզբում գոլ բաց թողնել 11 մետրանոցից: Կար խախտում, թե ոչ՝ դա դուք ավելի լավ կիմանաք, սակայն իմ թիմը չհուսահատվեց: Փաստորեն երկու ստանդարտից մենք գոլ բաց թողեցինք, բայց թիմը չհանձնվեց և մինչև վերջ պայքարեց, այնպես որ ես շնորհավորում եմ իմ ֆուտբոլիստներին մեծ ջանքեր գործադրելու համար:
Ինչ վերաբերում է 11 մետրանոցներին, ես խուսափում եմ ընդհանրապես գնահատական տալ մրցավարների աշխատանքին: Ընդմիջմանն ասացի, որ շարունակեն խաղալ ու ջանքեր գործադրել: Մենք գոլային պահեր ունեցանք, բայց չստացվեց: Եթե շուտ կարողանայինք գոլ խփել, խաղի ելքն այլ կլիներ: Ամեն դեպքում ևս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում ֆուտբոլիստներին: Ինչ վերաբերում է մրցաշարում մեր թիմի շանսերին, ամեն ինչ նոր է սկսվում և կարծում եմ մենք կկարողանանք հաջող հանդես գալ»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1860 դիտում
15:26 29-03-2021
Խոակին Կապառոս. «Մենք թիմ ենք և հաղթեցինք առաջին հերթին թիմային խաղի շնորհիվ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
2277 դիտում
17:56 03-09-2021
Խոակին Կապառոս. «Այս հանդիպումն արդեն անցյալում է և պետք է կենտրոնանալ հաջորդ խաղի վրա». ՏԵՍԱՆՅՈՒԹ
2463 դիտում
11:22 06-09-2021
Խաղի արդյունքն ամեն ինչ ասում է. Խոակին Կապառոս. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1402 դիտում
15:59 13-10-2024
Արթուր Բետերբիևը դարձել է Ռոյ Ջոնսից հետո կիսածանր քաշային կարգում աշխարհի առաջին բացարձակ չեմպիոնը
1204 դիտում
12:29 13-10-2024
Էլինա Ավանեսյանը կմասնակցի Օսակայի WTA-250 մրցաշարին
1768 դիտում
20:54 12-10-2024
Հարություն Հակոբկոխյանը հաղթանակով է մեկնարկել բռնցքամարտի Մ22 ԵԱ-ում