211652_close_icon
views-count1957 դիտում article-date 12:12 07-09-2020

Կալիֆոռնիայի հարավում հրդեհի մակերեսը հասել է 9․850 ակրի․ 150 մարդ մնացել է կրակի շրջապատման մեջ

ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի հարավի Սան Դիեգոյի օկրուգում բնական հրդեհների մակերեսը կրկնապատկվել է և հասել գրեթե 4 հազար հեկտարի: Այդ մասին Twitter-ում հայտնել է տեղի հրշեջ ծառայությունը, գրում են ամերիկյան լրատվամիջոցները: «Հրդեհի մակերեսը կազմում է 9․850 ակր, այն տեղափակված է 1 տոկոսով»,- ասված է հայտարարության մեջ: Բնական հրդեհ է մոլեգնում Կալիֆոռնիայի կենտրոնական մասի Սիեռայի ազգային արգելոցում: Բռնկումն առաջացել է սեպտեմբերի 5-ին և ընդգրկել ավելի քան 14,5 հազար հեկտար հողատարածություն: Առնվազն 150 մարդ մնացել է շրջապատված կրակով, նրանց տարահանում է պահանջվել: Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը սեպտեմբերի 6-ին արտակարգ դրության ռեժիմ է սահմանել նահանգի հինգ օկրուգներում բնական հրդեհների պատճառով: Այդ միջոցները տեղական իշխանություններին թույլ են տալիս օգտվելու հնարավորություն ստանալ որոշ լրացուցիչ հիմնադամներից և ավելի շատ միջոցներ գործի դնել հրդեհի հետևանքները վերացնելիս: Դա, մասնավորապես, հնարավորություն է ընձեռում փրկարարական կամ վերականգնողական աշխատանքներին ներգրավել ԱՄՆ-ի Ազգային գվարդիան: Բացի դրանից, օկրուգի իշխանությունները կարող են պարզեցված սխեմայով անհրաժեշտ պարեն գնել:

Նմանատիպ նյութեր