11969 դիտում
11:40 08-09-2020
«Քրոջ»՝ թմրամիջոցի փոխանցման չհաջողված փորձը դատապարտյալ «եղբորը»․ ՔԿԾ
2020թ․ սեպտեմբերի 6-ին՝ ժամը 02։40-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ա.Պ.-ն հիմնարկի վարչակազմին գանգատ է ներկայացրել, որ որովայնի շրջանում ունի սուր ցավեր: Այս մասին հայտնում է Քրեակատարողական ծառայությունը։
Նույն ժամանակահատվածում պատասխանատու հերթապահին է զանգահարել մի քաղաքացի և ներկայանալով որպես դատապարտյալ Ա․ Պ․-ի հարազատ «քույր»՝ պահանջել է եղբորն անհապաղ տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց։ Հերթապահ բժշկի կողմից իրականացվել է առողջական վիճակի հետազոտություն, որից հետո բժշկի առաջարկությամբ ժամը 05։00-ին կանչվել է շտապօգնություն։
Իրավիճակի մասին անմիջապես զեկուցվել է նաև «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի ծառայողներին։ Վերջիններս էլ ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների հետ համատեղ, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, թմրամիջոց ձեռք բերելու և պահելու կասկածանքով «Վաղարշապատի հիվանդանոց» ՊՓԲ-ի համապատասխան աշխատասենյակում անձնական խուզարկության են ենթարկել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ա․ Պ․-ին։
Համաձայն օպերատիվ տվյալների՝ դատապարտյալը հիվանդանոցից դուրս գալուց պետք է ոտքը դներ նախապես գետնին նետված կպչուն փաթեթի վրա, այնուհետև հարմար պահի կոշիկի տակից պոկեր այն և թաքցներ իր մոտ:
Սակայն ՔԿՀ ծառայողները, հետևելով նրա գործողություններին, համապատասխան պահի ենթարկել են խուզարկության, որի արդյունքում դատապարտյալի սպորտային բաճկոնի ձախ գրպանից հայտնաբերել և առգրավել են փաթեթը, որի մեջ առկա է եղել մեթամֆետամին տեսակի թմրամիջոցին նմանվող, սպիտակ, փոշենման զանգված՝ մոտ 2․07 գրամ քաշով։
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
7166 դիտում
20:48 26-06-2020
Կանխվել է պլաստմասե բաժակներով թմրամիջոցի փոխանցման փորձը
2510 դիտում
14:53 09-09-2021
Քրեակատարողական հիմնարկում կանխվել է խոշոր չափի թմրամիջոցի փոխանցման փորձը
Այս բաժնից
982 դիտում
13:34 22-12-2024
Ազգային ժողով են այցելել մայրաքաղաքի մի շարք կրթական հաստատությունների սաներ
700 դիտում
12:57 22-12-2024
Աշխատաժողով՝ տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության շրջանակում
1060 դիտում
11:13 22-12-2024
Կանցկացվի «Դպրոցականների բասկետբոլի լիգա»