1420 դիտում
16:07 10-09-2020
ԲԴԽ նախագահը և ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամները քննարկել են էլեկտրոնային արդարադատության հարթակի հետ կապված հարցեր
Սեպտեմբերի 9-ին Բարձրագույն դատական խորհուրդը` Խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի գլխավորությամբ, հյուրընկալեց Ազգային ժողովի Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին և հանձնաժողովի անդամներին: Այս մասին տեղեկացնում է ԲԴԽ մամուլի ծառայությունը։
Դատական իշխանության և Օրենսդիր մարմնի ներկայացուցիչների աշխատանքային հանդիպման օրակարգում դատական համակարգում էլեկտրոնային արդարադատության յուրահատուկ հարթակի ներկայացումն ու քննարկումն էր:
Մասնագետների կողմից մանրամասն ներկայացվեց Բարձրագույն դատական խորհրդի հետ համատեղ մշակած էլեկտրոնային դատավարության միասնական ունիվերսալ հարթակի կառուցվածքը, գործիքակազմը, առանձնահատկություններն ու ընձեռած հնարավորությունները:
IT ընկերության ներկայացուցիչները քայլ առ քայլ ներկայացրին դատավարության ավտոմատացված կառավարման համակարգի, վճարման կարգադրությունների և քաղաքացիական գործերի, ինչպես նաև դրանց մակագրության էլեկտրոնային համակարգի, CAST ծրագրի, տվյալների էլեկտրոնային շտեմարանի և վիդեոդատավարության ֆունկցիոնալ հնարավորությունները:
Աշխատանքային քննարկման մասնակիցները հարցուպատասխանի միջոցով ստացան վերը նշված ծրագրերին առնչվող իրենց հուզող հարցերի պատասխանները:
Հանդիպումն անցավ կառուցողական մթնոլորտում: Երկուստեք պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկայում շարունակել նման ձևաչափով հանդիպում-քննարկումները, ինչպես նաև խորացնել երկու կառույցների արդյունավետ փոխգործակցությունը:
Նմանատիպ նյութեր
1283 դիտում
19:22 30-11-2021
ԲԴԽ անդամները ԵՄ ծրագրի ներկայացուցիչների հետ քննարկել են էլեկտրոնային համակարգերի ներդրման տարբերակները
4385 դիտում
15:39 28-02-2018
Գևորգ Կոստանյանն ընտրվել է ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
2277 դիտում
11:02 08-02-2019
Աննա Կարապետյանը միաձայն ընտրվեց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ
Այս բաժնից
706 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»