3068 դիտում
23:01 11-09-2020
Հայաստանը կարող է մասնակցել հեղինակավոր մրցանակաբաշխությանը. Հայկական «Փի Ար» ասոցիացիան և «Eventiada IPRA GWA» կոմիտեն ստորագրել են համագործակցության հուշագիր
Հայկական Փի Ար ասոցիացիան և «Eventiada IPRA GWA» Արևելյան Եվրոպայի, ԱՊՀ և կենտրոնական Ասիայի ամենահեղինակավոր հաղորդակցության մրցանակաբաշխության կազմակերպչական կոմիտեն ստորագրել են համագործակցության հռչակագիր, ինչն առավել մեծ հնարավորություն կտա հանրային կապերի և հաղորդակցության մասնագետներին, ինչպես նաև Հայաստանում գործունեություն ծավալող ընկերություններին, մասնակցել մրցանակաբաշխությանը և միջազգային մակարդակում ներկայացնել հաղորդակցության վերջին ձեռքբերումները, հանրայնացնել իրականացված աշխատանքները։
Հայկական Փի Ար ասոցիացիայի առաքելություններից է իր ծրագրերով և գործունեությամբ զարգացնել Հայաստանում հանրային կապերի և հաղորդակցության մշակույթը, արժևորել հանրային կապերի և հաղորդակցության մասնագետներին և նրանց կողմից կատարվող աշխատանքը։ Հայկական Փի Ար ասոցիացիայի կողմից հիմնադրված Հայկական PR մրցանակաբաշխությունը հետևողական քայլերից մեկն է, որ նոր չափանիշ է սահմանում հանրային կապերի պատասխանատուների համար, խթանում առողջ մրցակցությանը մասնագիտական դաշտում, հաղորդակցության մասնագետներին խրախուսում լինել առավել ստեղծագործ,
ինքնատիպ ու առաջադեմ: Իսկ միջազգային համագործակցությունը բերում է նոր հնարավորություններ։
«Eventiada IPRA GWA» միջազգային մրցանակաբաշխությունն այս տարի ավելացրել է իր անվանակարգերի թիվը՝ աջակցելով ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների իրականացմանը։
Մրցանակաբաշխության անվանակարգերում հայտ կարող են ներկայացնել Հայաստանում գործող բոլոր ընկերություններն ու հանրային կապերի մասնագետները՝ մինչև նոյեմբերի 16-ը։ Մանրամասները՝ Հայկական Փի Ար ասոցիացիայի կայքում։ Մրցանակաբաշխությունը տեղի կունենա դեկտեմբերի 4-ին՝ Մոսկվայում (ՌԴ)։
Հայկական Փի Ար ասոցիացիայի անդամները կարող են հայտ ներկայացնել մրցանակաբաշխության կազմակերպչական կոմիտեին 15 % զեղչով։
Հիշեցնենք, որ «Eventiada IPRA GWA» մրցանակաբաշխությանը նախորդ տարի «Տարվա լավագույն միջոցառում» էր ճանաչվել Հայաստանի երիտասարդական ակումբների դաշնության «Վարդավառ» միջազգային փառատոնը։
[b]
Հայկական Փի Ար ասոցիացիա [/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
Նմանատիպ նյութեր
1519 դիտում
16:03 23-11-2015
ՀՀ Քննչական կոմիտեն և հեռախոսակապի օպերատորները ստորագրել են համագործակցության հուշագիր
Այս բաժնից
979 դիտում
21:23 10-01-2025
Վեհափառի տնօրինությամբ Մայր Աթոռում նոր նշանակումներ են կատարվել
1324 դիտում
21:09 10-01-2025
Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե
1144 դիտում
20:43 10-01-2025
Իրանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի Հայաստան