2977 դիտում
21:54 13-09-2020
Նաիրա Զոհրաբյան. Ինձ ուղղակի ապշեցրին «Կիկոսի մահի» սյուժեի ոգով քննարկումները
ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ ծնունդ
Մի քանի հասարակական կազմակերպություններ, այդ թվում՝ «VARDANYAN@PARTNERS» իրավաբանական կազմակերպությունը, դիմել էին ինձ՝ ներկայացնելով «Չծնված երեխայի կյանքի իրավունքը» պաշտպանող օրենքի նախագիծ եւ հիմնականում սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումները կանխելու համար առաջարկել էին այդ օրենքի նախագիծը դնել շրջանառության մեջ։
Արդեն նշել եմ, որ ԵԽԽՎ-ն քանիցս անդրադարձել էր Հայաստանում սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումներին ու այդ ցուցանիշով մենք Ադրբեջանի եւ Ալբանիայի հետ ԵԽ անդամ երկրների առաջին եռյակում էինք, ուստի որոշեցինք քննարկել նման օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու հարցը։
Ի դեպ, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը եւս, ով նույն կազմակերպության կողմից ստացել էր նույն օրենսդրական նախաձեռնության առաջարկը, գրավոր դիմել էր ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովին և ինչպես նշված է ԱԺ պաշտոնական կայքում՝ պատգամավորներն անդրադառնալով 2020 թվականի հունիսի 26-ին Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի կողմից հանձնաժողով ուղարկված հանրագրի՝ «Չծնված երեխայի կյանքի իրավունքի մասին», «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը Ազգային ժողովում շրջանառության մեջ դնելու մասին հարցին, տվել են բացասական եզրակացություն։
Հղումը՝ [url=http://parliament.am/news.php?cat_id=2&NewsID=13278&year=2020&month=09&day=09&lang=arm&fbclid=IwAR0H-ndfcErgeqkCORDiagSujnsd_85h4COnkEMwYai9-3O2x0Js0j9TYGE]այստեղ[/url]:
Նման նախաձեռնությամբ հանդես գալու հայտարարությունից հետո ինձ դիմել են մի շարք հասարակական կազմակերպություններ, որոնք ներկայացրել են իրենց հիմնավորումները, որ այդօրինակ կարգավորումները չեն կարող բխել կնոջ լավագույն շահից։ Բերված հիմնավորումները իմ եւ Շաքե Իսայանի համար եղել են հիմնավոր, ուստի նշյալ նախագիծը մենք շրջանառության մեջ չենք դնի։
Ինչի եմ սա ասում, որովհետեւ ինձ ուղղակի ապշեցրին «Կիկոսի մահի» սյուժեի ոգով քննարկումները՝ դեռեւս անգամ շրջանառության մեջ չդրված մի նախագծի վերաբերյալ, որը ԱԺ նախագահն ինքը ուղարկել էր գլխադասային հանձնաժողով՝ քննարկման։
Անկեղծ չեմ կարծում, որ եթե Արարատ Միրզոյանը վստահ լիներ, որ դա կնոջը նսեմացնող, կնոջ իրավունքը հիմնահատակ ոտնահարող, կնոջը ստորացնող գաղափար լիներ, այն ընդհանրապես կուղարկեր գլխադասային հանձնաժողովին։
Ասածս ինչ է՝ հասկանում եմ, որ թեմա չունեք, հասկանում եմ, որ ես եթե անգամ գրեմ՝ «Շնորհավոր Ամանոր ու Սուրբ ծնունդ», միեւնույն Է, հարձակվելու եք ու տասնյակ հարցազրույցներ եք տալու, թե Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահն այդ ի՞նչ իրավունք ունի Սուրբ Ծնունդ շնորհավորելու, ուրեմն՝ մի հատ հրաժարական թող տա։
Լավ, չե՞ք հասկանում, որ արդեն զվարճալի էլ չի էս ամենը, որովհետեւ, երբ աբսուրդն ու սյուրռեալիզմը դառնում է համատարած, դա արդեն լուրջ է։ Շատ լուրջ։
Մի՛ արեք։ Ձեր խիստ անձնական վերաբերմունքն իմ հանդեպ, ինչը ինձ բացարձակապես չի հետաքրքրում, մի տրանսֆորմացրեք «Կիկոսի մահով» սյուռ սյուժեների ու դեռեւս անգամ շրջանառության մեջ չդրված նախագծի շուրջ մի ամբողջ կուշտուրիցայական կինո մի սարքեք։
Լուրջ չի։ Հաստատ լուրջ չի։ Մեղմ ասած»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2790 դիտում
13:02 28-05-2021
Նիկոլը բողոքում է ՀԱՊԿ-ի դանդաղկոտությունից. դուխը չի հերիքում Ռուսաստանին ուղղակի մեղադրելու. Նաիրա Զոհրաբյան
15171 դիտում
16:33 30-05-2015
Երևանում մի խումբ երիտասարդներ փողոցում իրենց անակնկալ պարով ապշեցրին հանդիսատեսին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
7505 դիտում
15:29 11-06-2020
Յուրաքանչյուր մահի համար պատասխան է տալու մեկ մարդ ու այդ մեկ մարդու անունը Նիկոլ Փաշինյան է. Հրաչյա Ռոստոմյան
Այս բաժնից
856 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
745 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
670 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան