211652_close_icon
views-count2524 դիտում article-date 17:14 15-09-2020

BetConstruct-ի աջակցությամբ հանրահայտ Barrière  ընկերությունը գործարկեց իր առաջին առցանց հարթակը

ՏՏ ոլորտում առաջատար դիրքեր գրաված [url=https://www.betconstruct.com/]BetConstruct [/url]ընկերությունը երկարաժամկետ համագործակցություն է սկսել հանրահայտ [url=https://www.groupebarriere.com/en.html]Barrière[/url] ֆրանսիական ցանցի հետ, որը առանձնանում է ժամանցի ոլորտում իր անգերազանցելի առաջարկներով և նմանը չունեցող որակյալ ծառայությունների մատուցմամբ` շուրջ 33 խաղատուն, 1 խաղային ակումբ, 18 հյուրանոց, ավելի քան 140 բար և ռեստորան, ինչպես նաև կազմակերպում է տարեկան գրեթե 3,500 միջոցառում: Համագործակցության արդյունքում Ֆրանսիական ընկերությունը BetConstruct-ի կողմից մշակված տեխնոլոգիաների աջակցությամբ այսօր բացեց առաջին բուքմեյքերական հարթակը՝ BarrièreBet-ը:  BetConstruct-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Վիգեն Բադալյանն այս կապակցությամբ ասել է. «1912 թ-ից ի վեր՝ Barrière-ն անցել է հիշարժան ճանապարհ և ապրելով աճի ու վերափոխման մի քանի շրջան՝ տարիների ընթացքում դարձել է ֆրանսիական խաղատնային շուկայի առաջատարներից մեկը։ Այժմ նրանք ցանկանում են օգտագործել իրենց բրենդն ու փորձը, որպեսզի անցում կատարեն առցանց ոլորտ, և մենք շատ ուրախ ենք, որ կարող ենք աջակցել նրանց և համատեղ ջանքերով իրականացնել այս նպատակները: Մենք Barrière-ին մաղթում ենք հարյուրամյակների հաջողություն առցանց խաղերի աշխարհում»։ Barrière Groupe–ի գործադիր տնօրեն Դոմինիկ Դեսեյնը մեկնաբանել է. «Առցանց խաղային շուկան զարգացման նոր առանցք է, որը գրուպին հնարավորություն կտա կենտրոնացնել դիրքերն ու գովազդել բրենդը, ինչպես նաև բարձրացնել մեր բրենդի մասին իրազեկումը նոր օգտատերերի շրջանում՝ միաժամանակ պահպանելով մեր խաղատների հաճախորդներին»։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր