211652_close_icon
views-count1217 դիտում article-date 09:37 16-09-2020

Օրենսդրական փոփոխությունից հետո կկիրառվի հատուկ «գործիք»՝ զրպարտության և վիրավորանքի դեպքերը բացահայտելու համար․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, իշխանություններն առաջիկայում նախատեսում են օրենսդրական փոփոխություններ իրականացնել. ըստ այդմ, առաջարկվում է սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում հրապարակված վիրավորանքի և զրպարտության համար փոխհատուցման չափը վիրավորանքի դեպքում 1 միլիոն դրամից դարձնել 5 միլիոն դրամ, զրպարտության դեպքում` 2 միլիոնից 10 միլիոն դրամ: Թեմայի հետ կապված՝ արդեն իսկ հայտարարություն է տարածել Հայաստանի ժուռնալիստների միությունը՝ նշելով, որ «այս նախաձեռնությունը գործող իշխանությունների ձեռքին ևս մի գործիք է` ուղղված ազատ խոսքի, մասնավորապես` մամուլի ազատության սահմանափակմանը»: Երեկ հայտնի դարձավ, որ այս հայտարարությանը արձագանքել են Ժուռնալիստների միջազգային ֆեդերացիան և Լրագրողների եվրոպական ֆեդերացիան: «Փաստ» թերթի տեղեկություններով՝ իշխանություններն իրենց նպատակին հասնելու համար նախատեսում են ստեղծել տեղեկատվական դաշտն ուսումնասիրող առանձին խումբ, որի հիմնական նպատակը դաշտում ոչ միայն մոնիտորինգ իրականացնելն է, այլև համապատասխան վերահսկողություն սահմանելը: Ի դեպ, ըստ տեղեկությունների, կիրառվելու է սոցիոլոգների կողմից կազմված հատուկ գործիքակազմ, ինչի միջոցով որոշվելու է տվյալ լրատվամիջոցներում և հատկապես սոցցանցերում արված հրապարակումների հավաստիության, վիրավորանքի և զրպարտության «չափը»»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր