60176 դիտում
11:42 16-09-2020
Խոշոր ավտովթար Արարատի մարզում. ոստիկանության 30-ամյա ծառայողը Mercedes-ով բախվել է էլեկտրասյանը, նրան ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարներն ու քաղաքացիները, ով տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 07։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 30-ամյա Գևորգ Դ-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Գևորգ Դ-ն, ում ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչության Արտաշատի հրշեջ փրկարարներն ու քաղաքացիները, տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։
Օպերատիվ են գործել նաև Արտաշատի հիվանդանոցի բժիշկները։
Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արատշատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Դավիթ Պետրոսյանի և անչափահասների գործերով բաժանմունքի պետ Հովիկ Թադևոսյանի գլխավորությամբ։
Տեղուոմ հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Արմեն Գաբրիելյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխված Գևորգ Դ-ն աշխատում է ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Մալաթիայի պահպանության բաժնում։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+