1395 դիտում
12:43 18-09-2020
Երվանդ Խունդկարյանը երդմամբ ստանձնեց ՍԴ դատավորի պաշտոնը
Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրված Երվանդ Խունդկարյանը խորհրդարանում երդմամբ ստանձնեց պաշտոնը:
«[url=https://armenpress.am/arm/news/1028087.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ Խունդկարյանը նախ իր շնորհակալական խոսքն ասաց ՀՀ դատավորական համայնքին, պատգամավորներին, որ իրեն վստահել են՝ մասնագիտական գործունեությունը սահմանադրական արդարադատության ոլորտում շարունակելու համար: «Միաժամանակ հավաստիացնում եմ, որ ոչ թե խոսքով, այլ գործով ամեն ինչ պետք է անեմ Սահմանադրական դատարանի իմ գործընկերների հետ միասին՝ էլ ավելի ամրապնդելու ՀՀ-ում Սահմանադրական արժեքները»,-նշեց նա:
ԳՈՎԱԶԴ00:31Իմանալ ավելին
Խունդկարյանն այնուհետև երդվեց. «Ստանձնելով ՍԴ դատավորի պաշտոնը՝ ՀՀ ժողովրդի առջև երդվում եմ՝ ապահովել Սահմանադրության գերակայությունը, գործել, անկախ և անաչառ, հավատարիմ մնալ ՍԴ-ի դատավորի բարձր կոչմանը»:
Երվանդ Խունդկարյանը սեպտեմբերի 18-ին հանդես էր եկել հայտարարությամբ, որում հայտնել էր, որ վայր է դնում Վճռաբեկ դատարանի նախագահի և Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի լիազորությունները:
ՀՀ Ազգային ժողովը Սահմանադրական դատարանի դատավորների պաշտոնում Երվանդ Խունդկարյանին, Էդգար Շաթիրյանին և Արթուր Վաղարշյանին ընտրել է սեպտեմբերի 15-ին: Արթուր Վաղարշյանն ու Էդգար Շաթիրյանը խորհրդարանում երդմամբ ՍԴ դատավորի պաշտոնը ստանձնել են սեպտեմբերի 17-ին: Երվանդ Խունդկարյանի թեկնածությունն առաջադրել էր Դատավորների ընդհանուր ժողովը, Արթուր Վաղարշյանի թեկնածությունը՝ ՀՀ նախագահը, Էդգար Շաթիրյանինը՝ կառավարությունը:
Նմանատիպ նյութեր
6917 դիտում
12:58 09-04-2018
Արմեն Սարգսյանը երդմամբ ստանձնեց ՀՀ Նախագահի պաշտոնը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1379 դիտում
10:46 13-04-2021
Վահագն Ալեքսանյանը երդմամբ ստանձնեց պատգամավորական լիազորությունները
1838 դիտում
10:48 26-10-2021
Արթուր Սարգսյանը երդմամբ ստանձնեց պատգամավորական մանդատը
Այս բաժնից
640 դիտում
10:31 21-12-2024
Գևորգ Պապոյանը մասնակցել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի 20-ամյակի միջոցառմանը
691 դիտում
10:15 21-12-2024
Հայաստանում յուրաքանչյուրն, ըստ իր արժանիքի՝ աշխատանք կարո՛ղ է գտնել․ Փաշինյան
847 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան