211652_close_icon
views-count1719 դիտում article-date 13:28 21-09-2020

Անկախությունը մեր երկրի ապագայի հիմնասյունն ու երաշխավորն է. Ծառուկյանի շնորհավորական ուղերձը՝ Անկախության տոնի առթիվ

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը շնորհավորական ուղերձ է հղել Անկախության տոնի առթիվ։ Ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Հայաստանի Հանրապետության հարգելի՛ քաղաքացիներ, Արցախի եւ Սփյուռքի քույրեր եւ եղբայրներ, 1991 թվականի այս օրը գրվեց Հայաստանի նորագույն պատմության ամենալուսավոր էջերից մեկը: 29 տարի առաջ այս օրն իրականություն դարձավ հայ ժողովրդի տասնամյակներ փափագած երազանքը՝ ազատ ու անկախ հայրենիքի հռչակումը: Այսօր արդեն պետականության հիմքերն ամրապնդելու գործում անելիք ունենք բոլորս: Մեզանից յուրաքանչյուրը պարտավոր է դառնալ մեր երկրի առավել բարեկեցիկ ու բարգավաճ ապագայի շինարարը, սերունդներին ավելի լավ հայրենիք ժառանգելու համար համախմբել Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի ներուժը: Երկիրը շենացնելու գործում չկան սեւեր ու սպիտակներ, չկան հայրենիքը շատ կամ քիչ սիրողներ: Անկախությունը մեր երկրի ապագայի հիմնասյունն ու երաշխավորն է, որը պահպանելու առաքելությունը վերապահված է մեզանից յուրաքանչյուրին: Տոնի առիթով եւս մեկ անգամ ուզում եմ գլուխ խոնարհել բոլոր այն հայորդիների հիշատակի առջեւ, ովքեր նահատակվել են հանուն Հայաստանի վաղվա օրվա: Հավերժ փառք մեր հերոսներին: Եվս մեկ անգամ շնորհավորելով աշխարհասփյուռ հայությանը կարեւորագույն այս տոնի՝ Հայաստանի Անկախության օրվա առթիվ, մաղթում եմ հարատեւ խաղաղություն, բարեկեցություն ու բարգավաճում: Աստված պահապա՛ն մեզ բոլորիս»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր