1807 դիտում
15:26 24-09-2020
Հայփոստը և Ռուսաստանի փոստը նվազեցրել են երկու երկրների միջև ծանրոցների փոխադրման սակագները
Սեպտեմբերի 24-ին «Հայփոստ» ընկերությունը և Ռուսաստանի փոստը ստորագրեցին Համաձայնագիր երկու երկրների միջև փոստի միջոցով ցամաքային ճանապարհով ծանրոցների փոխադրման սակագների նվազեցման և ռազմավարական գործընկերության մասին:
Համաձայնագրի ստորագրումը կայացավ ՀՀ ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանի, «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանի և «Ռուսաստանի փոստ» բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Մաքսիմ Ակիմովի եռակողմ հանդիպման ընթացքում ՌԴ Նիժնիյ Նովգորոդ քաղաքում անցկացվող «Արդյունաբերական Ռուսաստանի թվային արդյունաբերությունը» կոնֆերանսի ընթացքում:
2020թ.-ի հոկտեմբերի 1-ից Հայաստանի և Ռուսաստանի բնակիչների համար ծանրոցների փոխադրումը Երևանից Մոսկվա, Մոսկվայի մարզ և հակառակ ուղղությամբ կնվազի գրեթե 3 անգամ. մինչև 1 կգ քաշով ծանրոցը կարժենա 2950 դրամ (420 ռուբլի), նախկին՝ 8820 դրամի (1200 ռուբլի) փոխարեն: Ամեն հավելյալ կիլոգրամը կարժենա 1250 դրամ (180 ռուբլի): Հայաստանի մյուս մարզերից Ռուսաստանի այլ մարզեր ծանրոցների փոխադրման սակագինը կնվազի մեկ ու կես անգամ. այն կկազմի 1 կգ-ի համար 6000 դրամ (860 ռուբլի), նախկին 8820 դրամի փոխարեն, ամեն հաջորդ կիլոգրամի համար գինը կկազմի 1500 դրամ (215 ռուբլի):
Լրագրողների հետ զրույցում «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը նշեց. «Սույն համաձայնագիրը նոր հնարավորություններ է ընձեռում Հայփոստի հաճախորդներին: Հիմա մեր հաճախորդները կարող են ռուսական օնլայն խանութներում պատվիրել ցանկացած ապրանք առանց միջնորդների և հավելյալ ծախսերի ու ստանալ իրենց պատվերը Հայփոստի միջոցով աննախադեպ ցածր գնով:
Նույն հնարավորությունը ստանում են Ռուսաստանի փոստի հաճախորդները, ովքեր կարող են Հայաստանի ցանկացած օնլայն խանութից ապրանք պատվիրել և փոխադրման համար վճարել նախկինից գրեթե 3 անգամ քիչ: Մոսկվայի և Երևանի համար սահմանվել է «Երկու մայրաքաղաքների սակագին» հատուկ գնառաջարկը: Ես հավատացած եմ, որ մեր երկու երկրների փոստերի միջև համագործակցությունը պետք է համապատասխանի մեր պետությունների միջև ռազմավարական գործընկերային հարաբերություններին, իսկ փոստային փոխադրումների ծավալները՝ տնտեսական հարաբերությունների մակարդակին»:
Ընդգծելով, որ սույն համաձայնագիրն էականորեն կհեշտացնի ՌԴ-ում գործող բիզնես ընկերությունների աշխատանքը Հայաստանի հաճախորդների հետ՝ Ռուսաստանի փոստի գլխավոր տնօրեն Մաքսիմ Ակիմովը նշեց. «Հայաստանը պատմականորեն շատ կարևոր տարածաշրջան է ՌԴ-ի համար, և շատ կարևոր է մեզ համար, որ բացի եռակի գնիջեցումից մենք նաև ներկայացված կլինենք Հայփոստի շուրջ 900 բաժանմունքում: Սա թույլ կտա նաև էականորեն լավացնել մատուցվող ծառայության որակը, իսկ մենք գիտենք, որ որակյալ ծառայությունը և հարմարավետությունը պակաս կարևոր չեն հաճախորդին գոհացնելու հարցում»:
Ա
յսպիսով, համաձայնագիրը, ըստ էության, չեզոքացնում է երկու երկրների միջև ապրանքաշրջանառության առկա տնտեսական խոչընդոտները, ինչը նաև կնպաստի էլեկտրոնային առևտրաշրջանառության ծավալների աճին: Սույն համաձայնագիրը կստեղծի յուրահատուկ մրցակցային միջավայր ԵԱՏՄ անդամ երկրների միջև փոքր և միջին բիզնեսի զարգացման համար, մասնավորապես՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև:
Նմանատիպ նյութեր
1512 դիտում
17:14 04-06-2021
Ռուսաստանի փոստը և Հայփոստը նախատեսում են նվազեցնել էքսպրես առաքման սակագներն երկրների միջև
1842 դիտում
23:06 01-12-2021
ՀայՓոստը և Լատվիայի փոստը սկսում են նոր համագործակցություն
3140 դիտում
17:48 08-10-2021
ՀայՓոստը մինչև 50 տոկոսով իջեցնում է դեպի Եվրոպա ուղարկվող առաքանիների սակագները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱՍԺ
Այս բաժնից
964 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
988 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»