211652_close_icon
views-count101396 դիտում article-date 13:42 24-09-2020

Լարված ու պայթյունավտանգ իրավիճակ Սյունիքի մարզում. պատկան մարմինների քար անտարբերության պատճառով սահմանապահ բնակիչների այգիներն ամբողջովին չորացել են. ո՞ւր է նայում Սյունիքի «մեծն» գեներալ մարզպետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ն ահազանգ է ստացել Սյունիքի մարզի Մեղրի խոշորացված համայնքի բազմաթիվ բնակիչներից, ովքեր հայտնել են, որ արդեն 45 օր է, ինչ իրենք ոռոգման ջուր չեն ստանում, ինչի արդյունքում հարյուրավոր հեկտար կազմող այգիներն ամբողջությամբ չորացել են, իրենք էլ միլիոնավոր դրամների վնաս են կրում: [color=#CC0000]SHAMSHYAN.co[/color]m-ի թղթակցի հետ զրույցում Ագարակի բնակիչներն ասում էին. «Այսօր ուղիղ 45 օր է՝ մեր այգիները ջուր չի մտել, որ գաք, տեսնեք, կվախենաք, անընդհատ ասում են՝ նասոսը փչացել ա, ամիսներ ա տեւում, մինչեւ սարքում են, էսօր էլ դրել, իբր միացրեցին, 5 րոպեից նորից փչացավ: Այգիները չորացել են, բերքը վրեն վարի ա գնացել ամբողջը, մարդու լաց է գալիս: Ամեն ծառ ունենք, Մեղրիում ամեն ինչ էլ աճում է, էլ կառալյոկ, էլ սերկեւիլ, էլ թուզ, էլ նուռ…անցած տարի հատը 2000 դրամով 100 հատ տնկի եմ առել, թուրքը հայի հանդեպ էսպիսի բան չի անի, որ ինչ-որ մարդիկ են անում մեր հանդեպ։ 45 աստիճան շոգին 45 օր այգին չի ջրվել, ամեն օր այսօր-վաղն են ասում, իրենք մեզ խաբում են, բայց մենք էլ խաբելով չենք կարող այգի պահել, հետո էլ մեր երեխուն կերակրել: Ամենաքիչը 100 տնտեսություն վնաս է կրել»։ Նրանք նշեցին, որ խնդրին բոլորն են տեղյակ, սակայն ոչ ոք մատը մատին չի տալիս. «Փողերը ժամանակին մուծել ենք, որ էսօր էսպիսի վիճակի առաջ կանգնե՞նք, ես գնալու եմ ու իմ առած տնկիների փողերը հատ-հատ հետ վերցնեմ, մարդիկ թող գան, տեսնեն, թե ինչ է կատարվում էստեղ»: Լինելով սահմանամերձ բնակավայր՝ կտրված լինելով մայրաքաղաքից, բնակիչները հիմնականում զբաղվում են այգեգործությամբ՝ այդ կերպ պահելով իրենց ընտանիքները, բայց փաստորեն, ըստ բնակիչների, ինչ-որ մեկի անփութության կամ վատ աշխատանքի պատճառով այսօր զրկվել են եկամտի միակ աղբյուրից։ «Վերեւներում հետո էլ մեծ-մեծ խոսում են, թե ուշադիր են սահմանամերձ բնակավայրերին, կամ դրել, գյուղատնտեսություն են զարգացնումԼ Հեն ա, տեսնում ենք իրենց զարգացրած գյուղատնտեսությունը, եղածն են չորացնում, ինչ մնաց՝ նորը ստեղծեն»,-ասացին նրանք: Բնակիչներն ասում էին նաեւ, որ Սյունիքի մարզպետը դժվար թե տեղյակ չլինի ստեղծված իրավիճակից, բայց, փաստորեն, մարզային իշխանություններն այդքան ժամանակ չունեն երեւի, որ մի անգամ այցելեն Հայաստանի հարավային դարպաս համարվող Մեղրի ու Ագարակ, հետաքրքրվեն բնակիչների դարդ ու ցավով ու գոնե մի քանի խնդրի լուծում տան:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 39+
39+

Նմանատիպ նյութեր