68384 դիտում
20:32 24-09-2020
Խոշոր հրդեհ Արմավիրի մարզում. մի քանի ժամ է, հրշեջները Պտղունք գյուղում պայքարում են 13 տներում առաջացած խոշոր հրդեհի դեմ. ժամանել են ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը, Փրկարար ծառայության տնօրենն ու Արմավիրի մարզպետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արդեն 2 ժամից ավելի է, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 10 մարտական հաշվարկով ժամանած հրշեջ-փրկարարները պայքարում են Արմավիրի մարզի Պտղունք գյուղի բնակելի տներում առաջացած խոշոր հրդեհի տարածման դեմ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարար ֆելիքս Ցոլակյանը, Փրկարար ծառայության տնօրեն Վրեժ Գաբրիելյանը, փրկարար ծառայության տնօրենի տեղակալներ Արմեն Գրիգորյանն ու Տիգրան Պետրոսյանը: Ժամանել է նաև Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը:
Մինչ հրշեջների ժամանումը, քաղաքացիներին օգնության ձեռք են մեկնել Պտղունք գյուղի բնակիչները, այնուհետև ոստիկանության Վաղարշապատի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները:
Դեռ այս պահին հրշեջները պայքարում են կրակի տարածման դեմ, մի քանի հրշեջներ էլ տեղում կատարում են որոնողական աշխատանքներ՝ կրակի օջախները հայտնաբերելու ուղղությամբ:
Արմավիրի մարզպետի կարգարդրությամբ օպերատիվորեն ժամանել են նաև Վաղարշապատի հիվանդանոցի բժիշկները:
Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:
Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզ կլինի մի շարք փորձաքննություններ անցկացնելուց հետո, սակայն մեծ թվով բնակիչներ հայտնվել են բաց երկնքի տակ և կրել են նյութական մեծ վնաս:
Տեղում հրշեջների աշխատանքը չխոչընդոտելու նպատակով ուժեղացված ծառայություն են կատարում ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ:
Ճանապարհային ոստիկանները երբեմն էլ ուղեկցում են հրշեջներին և ջրատարներին, որպեսզի ժամանակին կարողանան հերթական անգամ մեքենաները լցնեն ջրով և ժամանեն հրդեհի վայր:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Հարություն Համբարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 130+
130+