211652_close_icon
views-count1728 դիտում article-date 10:37 25-09-2020

Պետք է դուրս գանք «գիքորության» հոգեվիճակից․ դա այն է, երբ մոռանում ենք, թե ինչ ազգի ներկայացուցիչ ենք․ պատգամավոր․ «ՀՀ»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ ««Մենք ստեղծել ենք մշակութային այնպիսի ժառանգություն, որը զուտ հայկական չէ, այն համամարդկային է մի շարք առումներով, հետևաբար, երբ մեր մշակութային ժառանգության նմուշները հայտնվում են միջազգային մեդիայի ուշադրության կենտրոնում կամ հանրային ընկալում ունեցող մարդկանց ստեղծագործություններում, ապա դա շատ բնական պետք է ընկալվի մեր հասարակության կողմից»,- «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակցի հետ զրույցում նման կարծիք արտահայտեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, պատմական գիտությունների թեկնածու Նարեկ Մկրտչյանը, ընդգծելով, որ մենք պետք է դուրս գանք «գիքորության» հոգեվիճակից։ Դա այն է, երբ մոռանում ենք, թե ինչ ազգի ներկայացուցիչ ենք, ինչպիսի մշակույթ և փորձառություն ունենք մեր նախնիներից եկող։ Փոքրի հոգեբանության այլընտրանքն ինքներս մեր մեծ փոքրի ուժեղության գաղափարի ամրապնդումն է, այն բանի գիտակցումը, որ փոքրը կարող է ուժեղ լինել, իսկ փոքրի ստեղծած գաղափարները կարող են ընդունելի լինել նաև մեծերի կողմից»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր