211652_close_icon
views-count1238 դիտում article-date 17:15 26-09-2020

ՇՎՏՄ-ն խնդրում է տնտեսավարողներին զերծ մնալ խախտումներից, հակառակ դեպքում կկիրառվի վարչական տույժ

ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը շարունակում է ստուգայցերը. Տեսչական մարմնի ծառայողներն իրականացնելու են ստուգայցեր առևտրի իրականացման վայրեր՝ առևտրի կենտրոններ, տոնավաճառներ, շինարարական խանութներ, ինչպես նաև հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետեր: Խախտումներ թույլ տված տնտեսավարողների նկատմամբ կասեցումներ այլևս չեն իրականացվելու, փոխարենը վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենքի 182.4 հոդվածի համաձայն կիրառվելու են վարչական պատասխանատվության միջոցներ, որը լինելու է նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երեք հարյուրապատիկի սահմաններում: Միևնույն տնտեսավարողի մոտ 2-րդ անգամ խախտում հայտնաբերելիս վարչական պատասխանատվության չափը կկազմի նվազագույն աշխատավարձի հարյուր հիսունապատիկից մինչև հինգ հարյուրապատիկի չափով: Տեսչական մարմինը խնդրում է տնտեսավարողներին զերծ մնալ խախտումներից և պահպանել հակահամաճարակային կանոնները, հակառակ դեպքում կկիրառվի վարչական տույժ:

Նմանատիպ նյութեր