17802 դիտում
12:49 30-09-2020
Ողբերգական դեպք Կոտայքի մարզում. ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից 20 օրից ավելի որպես անհայտ որոնվող տղամարդու դին հայտնաբերվել է Ձորաղբյուր գյուղի մոտակա սարերում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ սեպտեմբերի 29-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայւթյան 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ձորաղբյուր գյուղի մոտակա սարերում տղամարդու դի կա և այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ թիվ 45 հրշեջ փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով;
Ժամանել են նաև ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արամ Ղազարյանի և Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Կոտայքի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Գառնիկ Մաթևոսյանի գլխավորությամբ։
Փրկարարները դին, որը եղել է կիսաքայքայված վիճակում, մոտեցրել են օպերատիվորեն ժամանած Աբովյանի բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենային։
Փաստի առթիվ Կոտայքի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը 78-ամյա Անդրուշ Կամավոսյանն էր, ով այս տարվա սեպտեմբերի 4-ից որպես անհայտ կորած որոնվում էր ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների կողմից։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+