211652_close_icon
views-count175384 դիտում article-date 13:57 02-10-2020

Իմ տղան չի զոհվել, ողջ է, հերիք է զանգեք ու հուղարկավորության օր ճշտեք. Իմ ցավակցություններս եմ հայտնում բոլոր զոհվածների ընտանիքներին. Հովտամեջի գյուղապետ

[color=#EF2929]Shamshyan.com[/color]-ին է դիմել Արմավիրի մարզի Հովտամեջ գյուղի գյուղապետ Արմեն Սարգսյանն ու տեղեկացրել, որ իր տղայի՝ 2002թ-ին ծնված Սարգսյան Սարգիսի անունը եղել է զոհված զինծառայողների ցուցակի մեջ, սակայն պարզվել է, որ տղան ողջ է եւ տեղի ունեցածը անճշտություն է եղել, որի մասին պաշտոնապես հայտարարել է նաեւ ՊՆ խոսնակը: Ըստ գյուղապետի՝ այսքանից հետո մի շարք լրագրողներ ամեն օր, օրը մի քանի անգամ զանգում ու հետաքրքրվում են, թե երբ է տղայի հոգեհանգիստն ու հուղարկավորությունը: [color=#EF2929]Shamshyan.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում Արմեն Սարգսյանն ասում էր. «Երեխես օգոստոսին էր զորակոչվել բանակ, ցուցակով տպել էին, որ երեխեն զոհվել է, զինկոմիսարիատից էլ ասեցին, որ հա, զոհվել է, ողջ գիշեր մենք մեռած էինք, բայց առավոտ 09:15-ին երեխեն զանգեց ինձ ասեց բարի լույս, պապ: Մենք միանգամից զանգեցինք զինկոմիսարիատ, բոլոր քայլերն արվեց, երեկ էլ է երեխես զանգել, եկեղեցու մեջ էի: Ցուցակները հրապարակելուց հետո ամեն օր լրագրողներ են զանգում, թե երբ է հուղարկավորությունը, ինչ-որ տեղերից են զանգում, երեկ էլ են լրագրողները զանգել, էսօր էլ են զանգել, թե երբ է ձեր գյուղի զինվորի հուղարկավորությունը: Դուք պատկերացնում եք իմ վիճակը, համացանցում էլ ֆռռում է, որ երեխեն զոհվել է, բոլոր կայքերը շարունակում են տարածել, որ երեխես զոհվել է, ես ձեզ խնդրում եմ, հրապարակում արեք, որ իմ երեխեն ողջ է, որ չի զոհվել, ախր նախարարությունն էլ է հերքել, պաշտոնապես տարածել, որ ողջ է: Իրենց լայքերի համար ամեն քայլի դիմում են, փոխանակ պաշտոնական տեղեկատվությանը հետեւեն»,-ասաց Ա. Սարգսյանը: Որպես զինվորի ծնող, որպես հայ մարդ, որպես քրիստոնյա, սիրտս մղկտում է այս օրերին, երբ լսում եմ էդ առյուծ-արծիվ տղերքի զոհվելու մասին լուրերը։ Իմ ցավակցությունն եմ հայտնում բոլորի ընտանիքներին, ամեն օր Աստված եմ կանչում, որ էս պատերազմը վայրկյան առաջ ավարտվի։ Վիրավորներին էլ ցանկանում եմ շուտափույթ ապաքինում ու վստահ եմ Հայաստանի պաշտպանության նախարարության, Արցախի պաշտպանության բանակի, մեր զինվորների դուխին ու հաղթական ոգուն ու ինչպես այս օրերին ողջ հայության համար լոզունգ է դարձել «հաղթելու ենք« արտահայտությունը, վստահ եմ, որ այդպես էլ լինելու է։ Կրկին անգամ ցավակցություններս եմ հայտնում բոլոր զոհվածների ընտանիքներին։

Նմանատիպ նյութեր