211652_close_icon
views-count32323 դիտում article-date 18:01 03-10-2020

Պատվականը ընկերասեր, աշխատասեր, համայնքում շատ սիրված լավ մարդ էր․ ուսուցչուհին՝ Արցախում զոհված զինծառայողի մասին.Tert.am

Արցախում ադրբեջանական զինուժի սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով զոհված Պատվական Հարությունյանի երկու քույրերից հետո է ծնվել, ծնողները հինգ տարի հետո վերջապես կարողացել են տղա ունենալ, ինչպես ասում են՝ երազանքով յոթ սրբի դուռ են գնացել, բայց Պատվականը հազիվ 19 հազիվ տարեկան դարձավ. [color=#EF2929]Tert.am[/color]-ի հետ զրույցում պատմեց զինծառայող Պատվական Հարությունյանի «Պատմություն» առարկայի ուսուցչուհի Արևիկ Հարությունյանը: Պատվական Վաչագանի Հարությունյանը ծնվել է 2001 թվականին Կոտայքի մարզի Զառ գյուղում, ավարտել է տեղի Ժորա Սարգսյանի անվան միջնակարգ դպրոցը: Զորակոչվել էր բանակ հունվարին՝ 9 ամսվա զինծառայող էր: 9-րդ դասարանն ավարտելուց հետո աշխատել է՝ հորը օգնելու համար, միաժամանակ սովորել Աբովյան քաղաքի ուսումնարանում, սակայն ուսումը կիսատ է թողել և զորակոչվել բանակ: Ինչպես համայնքի բնակիչներն են նշում՝ Պատվականը դպրոցում և հարևանության մեջ չափազանց սիրված էր։ «Պատվականը կապուտաչյա, շատ գեղեցիկ տղա էր, ֆիզիկայի ուսուցչուհին հարցրել էր՝ Պատվական ջան, կուզեի՞ր խելքդ շատ լիներ, բայց այդքան սիրուն չլիներ, ասել էր՝ իմ խելքը ինձ բավարարում է: Ինքը շատ քնքուշ, վերին աստիճանի լավ մարդ էր, ընկերասեր ու աշխատասեր, երբ լսեցինք մահվան լուրը, ամբողջ դպրոցի երեխաները արցունքներից խեղդվում էին: Քույրերը նույնպես լավ էին սովորում, մեկը ԵՊՀ–ի բանասիրական ֆակուլտետն ավարտեց, մյուսը՝ բժիշկ է աշխատում, երբ Պատվականի դին պետք է բերեին, քույրը չգիտեր, նա կամավոր բուժում էր վիրավոր զինվորներին: Այդպիսի ընտանիքի զավակ էր: Միշտ աշխատում էր, այնքան հրաշք գեղեցկություն ուներ, որ մտածում էիր՝ այսքան սիրուն տղա՞ էլ է լինում»,- ասում է ուսուցչուհի Արևիկ Հարությունյանը:

Նմանատիպ նյութեր