2137 դիտում
11:23 04-10-2020
«Մենք՝ որպես միջազգային հանրություն, չենք կարող ևս մեկ ցեղասպանություն թույլ տալ». Ալեքսիս Օհանյան
[url=https://www.tert.am/am/news/2020/10/04/Artsakh/3413271?fbclid=IwAR3sxqHTIpCWrvSfm9xALGOcgVIpggdOaC7JelkM1r_imWKdsF7v0iHMu40]Tert.am[/url]-ը գրում է. Ամերիկյան Reddit սոցիալական լրատվական կայքի, Initialized Capital վենչուրային ընկերության հիմնադիր, ամերիկահայ գործարար Ալեքսիս Օհանյանն իր թվիթերյան էջում միջազգային հանրությունը կոչ է արել միավորվել ընդդեմ Թուրքիայի և Ադրբեջանի ագրեսիայի՝ ևս մեկ ցեղասպանություն թույլ չտալու համար։
«Մենք՝ որպես միջազգային հանրություն, չենք կարող ևս մեկ ցեղասպանություն թույլ տալ»,- գրել է Օհանյանը։
Օհանյանը նաև կիսվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառմամբ, որտեղ ասվում է, որ «Ադրբեջանա-թուրքական հրոսակախմբերը այստեղ Լեռնային Ղարաբաղի կամ ղարաբաղյան հարցով զբաղվելու համար չեն եկել։ Նրանք չեն եկել, որպեսզի գրավեն գյուղերը, քաղաքները. նրանց գլխավոր նպատակը հայ ժողովուրդն է։ Եվ նրանք իրենց առջև խնդիր են դրել ավարտին հասցնել Հայոց ցեղասպանությունը»:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։