161597 դիտում
18:30 04-10-2020
Արծրուն Հովհաննիսյան. Կոլյա ես քո ցավը տանեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Կոլյա ես քո ցավը տանեմ։ Եդ շալվարի միջինն էլ պաչողների համար դրոշակ։ Կարդալը խրախուսվում է» և ներկայացրել Նիկոլայ Թորոսյանի գրառումը, որտեղ նշված է.
«Լավ բան ե՞ք ուզում։ Էկեք պատմեմ։ Սա "Զինուժի վերջին վիդեոյի (https://youtu.be/utD6tYeduEg) 52-րդ վայրկյանի սքրինշոթն ա։ Կրակի արձակումը, դե, տեսնում եք, կապույտ քառակուսիով նռնակը կամ ՊՏՈՒՌ-ն արձակած անանուն հայ զինվորի դիրքն ա։
Իսկ կարմիր գծով ես ընդգծել եմ տանկի կոռպուսի սկսվելու ու վերջանալու մոտավոր կետերը։ Տ72/90 սերնդի տանկերի մոտ այն կազմում ա 3370 միլիմետր, այսինքն, մեր թիրախն ունի ունի մոտ 3․4 մետր ճակատային լայնություն։ Так вот, խոցվող տանկի ու այն խոցողի միջև տեղավորվում ա 5 հատ էսպիսի "կոռպուս"։
Եթե մենք նայեինք ուղիղ անկյան տակ, կարելի կլիներ վստահ ասել, որ տանկը խփած ա 17 մետր հեռավորությունից, անկյունն, իհարկե, զգալի շեղում ա մտցնում հաշվարկներիս մեջ, չնայած երկրաչափությունից լավ մարդիկ հաստատ կարան հաշվեն իրական հեռավորությունը մետրերի ճշգրտությամբ:
Ամեն դեպքում, սա անողը խոցել ա տանկը մահացու վտանգավոր, տասնյակ մետրերի մոտիկությունից։ Ես չեմ պատկերացնում՝ որտեղից են ՊԲ ֆոռմա կարողները գտել էդքան կտոր, որ կարեն շալվար, որի մեջ էս տղու ձվերը տեղ անեն։ Ու ինչ աստիճան սառը ուղեղ պտի ունենաս, որ քանի տասնյակ մետրի վրա տանկ հանգիստ սպասես, հետո զգետնես իրան ու զ'օդես անձնակազմին։
Ու գիդե՞ք ինչի եմ ձեր ուշադրությունը էս բանի վրա հրավիրում․ որտև կան լիքը իրական խելառ հերոսություններ, ներվ, քրտինք ու արյուն տանող։ որոնք հենց հիմա կատարվում են։ Իսկ դուք ընկած ինչ-որ էշի վաստակ հայ շառլատանների եք տարածում, ովքեր մեկ գրում են, որ թշնամիները փախնում են բանակից, հետո՝ որ մենք Գետաշենն ենք ազատագրել, Լուգանսկի ոչնչացված օդակայանը ներկայացնում որպես Գյանջա, իսկ Գյանջայում պայթյունից թռնող մարդկանց՝ որպես քաղաքը դատարկվելու ապացույց։
Էդ շառլատանները գիտեն, որ ձեզ խաբելը հեշտ ա՝ ինչպես Պուշկինն էր ասում, "Ах, обмануть меня несложно, я сам обманываться рад". Իրանք խաղում են ձեր հույզերի հետ։ Բայց էկեք սթափ լինենք․ թշնամին ուժեղ ա, վտանգավոր ա, խորամանկ ա, լավ զինված, ու ամեն ինչ դեռ նոր ա սկսվում, բայց իրա առաջ կանգնած են այ էս նկարի մեջի դեռևս անանուն զինվորի պես պողպատե ձվերով մարդիկ»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1204 դիտում
23:01 16-06-2024
2018-ից երազում եմ քո ձեռքը սեղմեմ, ես քո հոգատար ցավը տանեմ. քաջարանցի կինը՝ Փաշինյանին (տեսանյութ)
Այս բաժնից
847 դիտում
18:56 19-12-2024
Պուտինը հայտարարել է Ուկրաինայի հարցում փոխզիջումների պատրաստակամության մասին
691 դիտում
18:30 19-12-2024
Թուրքիան և Լիբանանը որոշել են համատեղ գործել Սիրիայի հարցում
961 դիտում
23:24 18-12-2024
Սլովակիայի իշխանությունները հավանություն են տվել Ուկրաինային ականազերծման համակարգերի փոխանցմանը