211652_close_icon
views-count77095 դիտում article-date 12:56 05-10-2020

Հայ փրկարարը նաև զինվոր է, ով այս օրերին իր հերոսական աշխատանքով ապացուցում է, որ ինքը նույնպես լեգենդար զինվորի նման կանգնած է ոչ միայն սահմանին, այլև նաև քաղաքացու թիկունքին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ադրբեջանաթուրքական ագրեսիայի դեմ պայքարում այսօր հայոց հաղթանակած զինվորի, հրամկազմի՝ սպաների, ողջ հայության թիկունքին են կանգնած նաև Հայաստանի և Արցախի հանրապետությունների արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության աշխատակիցները։ Առաջին օրվանից ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի կարգադրությամբ ողջ անձնակազմն անցել է 24-ժամյա ծառայության։ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը, 9-11 օպերատիվ առավարման կենտրոնը, հրշեջ-փրկարարները, փրկարար-հոգեբանները, «Աղետների բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները 24 ժամ՝ առանց դադարի թիկունքում փրկել ու փրկում են մեծ թվով քաղաքացիների, 24 ժամ շարունակ ահազանգերով մեկնում են դեպքի վայրեր, այդ թվում՝ ավտովթարների, հրդեհների, ջրավազաններում փրկելով մարդկանց, փրկարար-հոգեբաններն էլ հոգեբանական մեծ օգնություն են ցուցաբերում ոչ միայն Հայաստանում, այլև Արցախից ժամանակավորապես Հայաստան ժամանած մեր հայրենակիցներին։ ԱԻՆ ՓԾ թիկունքի վարչությունը նաև հումանիտար օգնությունն է անվտանգ հասցնում Արցախի Հանրապետություն, որոշ դեպքերում էլ՝ հենց առաջնագիծ։ Նախարարի հանձնարարականով ուժեղացված ծառայությունը շարունակվելու է այնքան ժամանակ, մինչև հայ զինվորն ու սպան թուրք-ադրբեջանական բաշիբոզուկներին պարտադրեն ոչ միայն զինադադար, այլ որ նաև ընդունեն վերջնական խաղաղություն։ Հրշեջ-փրկարարները, փրկարար-հոգեբանները, բժիշկ-փրկարարներն իրենց աշխատանքով ապացուցում են, որ իրենք նույնպես հերոսներ են, ինչպիսի հերոսներ են հայ զինվորը, սպան ու ողջ հայությունը։ [img]https://st0.shamshyan.com/editor/0171146001601891543587733.jpg[/img] Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 250+
250+

Նմանատիպ նյութեր