211652_close_icon
views-count590 դիտում article-date 18:20 06-10-2020

Մեր քաղաքացիները շարունակում են սոցիալական աջակցություն տրամադրել Արցախից ժամանակավորապես տեղափոխված մեր հայրենակիցներին.

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մեր քաղաքացիները շարունակում են սոցիալական աջակցություն տրամադրել Արցախից ժամանակավորապես տեղափոխված մեր հայրենակիցներին: Ռազմական դրության, ինչպես նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության թեժ գծերը գործում են շուրջօրյա՝ 117: Կամավորական խմբերն աշխատում են տարբեր քաղաքաներում՝ համագործակցելով նախարարության և տեղական ինքնակառավարման մարմինների հետ: Գրեթե ամբողջ ծավալով ներգրավված է մասնավոր սեկտորը՝ տրանսպորտից, մինչև կապի միջոցներ և այլ ոլորտներ: Համազգային մոբիլիզացիան հրաշքներ է գործում»:

Նմանատիպ նյութեր