211652_close_icon
views-count12298 դիտում article-date 19:20 06-10-2020

Այն սահմանները, որոնք գծվել են արյունով չեն կարող զիջվել. աշխարհ, բացիր աչքերդ. Թագուհի Թովմասյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «Պիտի կռիվ տանք մինչեւ վերջ: Ոչ մի սանտիմետր չենք թողնելու թշնամուն: Զիջումը կարող է կործանարար լինել մեզ համար. Մի թիզ զիջեցինք, երկուսն են ուզելու, երկուսը զիջեցինք՝ երեքը… Հաղթանակի ձեւակերպումն ինձ համար նվազագույնը մինչեւ 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմից առաջ ունեցած սահմանների պաշտպանությունն է: ՆՎԱԶԱԳՈՒՅՆԸ Այն սահմանների, որոնք ինչպես ասել էր սպարապետ Վազգեն Սարգսյանը, գծվել են արյամբ եւ ամրապնդվում էին քրտինքով: Այլ բաներ չխոսե՛ք, չմտածե՛ք: Մեր բանակը հզոր է, մեր բազուկը՝ ամուր, մեր գործը՝ արդար: Վստահ եմ՝ հակահարձակման հրամանը չի ուշանա: Մենք ուզում ենք խաղաղ ու անվտանգ ապրել մեր հայրենիքում: Եւ ապրելու ենք… Ստեփանակերտն էլ, մյուս բանկավայրերն էլ՝ սարքելու ենք: Հ. Գ. Աշխարհ՝ բացի՛ր աչքերդ, մեզանից հայրենիք են խլում… Բայց մեկ է՝ #Հաղթելուենք»
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Պիտի կռիվ տանք մինչեւ վերջ: Ոչ մի սանտիմետր չենք թողնելու թշնամուն: Զիջումը կարող է կործանարար լինել մեզ համար. Մի թիզ...

Опубликовано Taguhi Tovmasyan / Թագուհի Թովմասյան Вторник, 6 октября 2020 г.

Նմանատիպ նյութեր