49201 դիտում
22:10 06-10-2020
Արթիկում գործող «Ռոյալ Ռուս» ՍՊԸ-ն առաջնագիծ ուղարկեց մոտ 76 հազար տուփ ծխախոտ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Օրեր շարունակ թուրք-ադրբեջանական չհայտարարված պատերազմի դեմ խիզախաբար մարտնչում են հայ զինվորը, սպան, հրամկազմը, կամավորականները, ովքեր ռազմաճակատում արժանի հակահարված են տալիս զավթիչներին, ինչի շնորհիվ նենգ թշնամին չի կարողանում հասնել իր նպատակին, այն է ՝ հայաթափել Արցախը:
Այս օրերին ողջ հայությունը՝ մեկ բռունցք դարձած, թիկունք է կանգնել ռազմաճակատում կենացմահու պայքար տվող առյուծ ու արծիվ հայորդիներին:
Աշխարհի ցանկացած ծայրում ապրող հայ ինչով կարողանում՝ սատար է կանգնում հայրենիքին, ինչի վկայությունն է վստահությունը «Հայաստան» հիմնադրամի և Պաշտպանության նախարարության նկատմամբ:
Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, Շիրակի մարզի Արթիկ քաղաքում գործող «Ռոյալ Ռուս» ՍՊԸ-ի տնօրեն Սաշա Վարդանյանը հերթական անգամ օգնության ձեռք մեկնեց առաջնագիծը կյանքի գնով պահող զինվորին:
Ս. Վարդանյանի կողմից առաջնագիծ փոխանցվեց մոտ 76 հազար տուփ ծխախոտ:
[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում «Ռոյալ Ռուս» ՍՊԸ-ի տնօրեն Ս. Վարդանյանն ասում էր. «Նմանատիպ ակցիաներ եղել են նախկինում, լինում են հիմա և այն շարունակական է լինելու այնքան ժամանակ, մինչև դատարկագլուխ Էրդողանն ու տախտակ Ալիևը հասկանան, որ հայը ծնկի իջնող չէ, քանի որ հայը պաշտպանում է իր հայրենիքը, իր ծնողին, իր օջախը, իսկ թուրք-ադրբեջանցին պաշտպանում է ալիևյան հանցագործ կլանը»:
Լուսանկարները և տեսանյութը՝ Հարություն Համբարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1939 դիտում
17:14 18-10-2022
Փորձ է արվել Իրանից ներմուծել մաքսային հսկողությունից թաքցված ավելի քան 19 հազար տուփ ծխախոտ. ՊԵԿ
1074 դիտում
11:42 23-01-2023
ՊԵԿ-ը հայտնաբերել է կեղծ ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված 1274 տուփ ծխախոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
9151 դիտում
14:09 13-08-2017
Վիեննայում ձերբակալվել են ուկրաինացիներ, ովքեր ցանկացել են մաքսանենգ ճանապարհով 150 տուփ ծխախոտ անցկացնել