3700 դիտում
11:41 07-10-2020
Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է. «Չենք հավատում ոչ մի ձայնային հաղորդագրության կամ զանգի՝ անծանոթից, նույնիսկ եթե լավ բաներ են ասում»
Հիմա մի շատ կարեւոր բան ձայնային հաղորդագրությունների եւ մեսենջերներով զանգերի մասին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։
Դուք շատ հավանական ա մաքուր հայերենով նման զանգեր կամ հաղորդագրություն ստանաք։ Ու դե պարզ ա չէ, որ ադրբեջանցին չի կարող մաքուր կամ քյարթ հայերենով խոսել։
Բայց, ինչ են անում։
Ֆեյքերով կապնվում են լիքը մարդու հետ։ Առաջարկում են գրավոր տեքստ, կարդալ, ձայնագրել եւ իրենց ուղարկել։ Դիմացը վճարում են։ Մարդիկ չեն էլ հասկանում, թե ինչ են անում, քանի որ հայ ֆեյքերով են հետները շփվում։
Եթե կարճ. ՉԵՆՔ ՀԱՎԱՏՈՒՄ ՈՉ ՄԻ ՋԱՅՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԶԱՆԳԻ ԱՆԾԱՆՈԹԻՑ։ ՆՈՒՅՆԻՍԿ ԵԹԵ ԼԱՎ ԲԱՆԵՐ Ա ԱՍՈՒՄ։
Դա էլ են անում. դուրեկան կամ վստահելի բաներ են ուղարկում, որ սովորեք, որ նորմալ թվա։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
4586 դիտում
16:54 14-03-2016
Սուտ ես ասում, սուտը դու ես ասում, ստից-մտից բաներ ես ասում. Բագրատյան-Նազարյան լեզվակռվից
Այս բաժնից
931 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
955 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»