1067 դիտում
17:28 09-10-2020
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության անդամները 1 մլրդ 15 մլն 650 հազար դրամ և 201 հազար դոլար են հանգանակել «Բոլորս Արցախի համար» դրամահավաք-արշավին
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության անդամների կողմից «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները․ բոլորս Արցախի համար» դրամահավաք-արշավի հաշիվներին փոխանցված հանգանակությունների գումարը հոկտեմբերի 9-ի դրությամբ կազմել է 1 մլդ 15 650 000 դրամ և 201 000 դոլար:
Հիշեցնենք, որ ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի համապատասխան հաշվին հանգանակություններ անելու կոչով սեպտեմբերի 28-ին դիմել էր հայ գործարար համայնքին։
Դրամական աջակցությունից բացի, միության անդամներն ամենատարբեր օժանդակություն են ցուցաբերում թե ճակատային գծին, թե թիկունքի համապատասխան կառույցներին` դեպի Հայաստան ու Արցախ ուղևորվող մարդասիրական և տարբեր նշանակության բեռների փոխադրում, փոխադրամիջոցների, սննդամթերքի, դեղերի ու բժշկական պարագաների տրամադրում, կամավորագրված աշխատակիցների ընտանիքներին ֆինանսական աջակցություն, այլ տարաբնույթ օգնություններ։
Ըստ ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանի՝ «Մենք ենք, մեր սահմանները․ բոլորս Արցախի համար» դրամահավաք-արշավին արվող հանգանակությունները և տարաբնույթ աջակցման նախաձեռնությունները շարունակվում են։
Նմանատիպ նյութեր
1604 դիտում
14:59 05-12-2014
Նախագահը մասնակցել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության 7-րդ համագումարին
Այս բաժնից
712 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
586 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
538 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին