11245 դիտում
10:14 10-10-2020
Պետք է իջնել իրական հողի վրա և սթափ հաշվարկել բոլոր քաղաքական և ռազմական գործոնները․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առանորդողը գրում է․ «Քանի որ հրադադարի պահն արդեն մոտենում է, կարծում եմ, ինչպես միշտ, մեզանում լինելու են ծայրահեղ կարծիքներ արտահայտող մեկնաբանություններ: Մեկն այն է, որ ոչ մի դեպքում պետք չի համաձայնել զինադադարի, որ պետք է հասնել Քուռ, նույնիսկ գրավել Բաքուն ու կապիտուլյացիայի պայմանագիր պարտադրել Ալիևին: Իհարկե, Երևանում կամ աշխարհի այլ խաղաղ քաղաքներում համակարգչի մոտ նստելով նման «սուպեր-հայրենասիրական» առաջարկներ անելը հեշտ է: Այդ բարձունքներից, հավանաբար, պետք է իջնել իրական հողի վրա և սթափ հաշվարկել բոլոր քաղաքական և ռազմական գործոնները:
Մյուս ծայրահեղությունն այն է, որ պետք է հրադադարի հասնել «ամեն գնով»: Դա, իմ կարծիքով, նույնքան անհարգալից վերաբերմունք կլինի մեր կռվող ժողովրդի, մեր նահատակված զինվորների հանդեպ, որքան «ուռա»-հայրենասիրական կոչերը: Ես, բնականաբար, չգիտեմ, թե զինադադար կնքելու պահին ի՞նչ դիրքերում է լինելու մեր կամ ադրբեջանական բանակը, և արդյոք դրանից հետո դարձյալ խոսակցություն չի՞ լինի «հեկտարների» մասին, բայց մեր դիվանագետները, զինվորականների հետ համագործակցելով, պետք է ամրագրեն հնարավորինս օպտիմալ «status-quo»-ն, որպեսզի, համենայնդեպս, մոտ ապագայում մարտական գործողությունները չվերսկսվեն: «Ամեն գնի» մեջ չպիտի մտնի նաև որևէ երկրի խաղաղապահների տեղադրումը շփման գծում, որն, ինչպես արդեն գրել եմ, Ռուսաստանի նպատակներից մեկն է այս պատերազմում: Խաղաղապահները «խաղաղություն կպահեն» ճիշտ այնպես, ինչպես նրանք «պահում էին», օրինակ, 1988 թվականին Սումգայիթում և 1990 թվականին Բաքվում:
Բոլոր դեպքերում հրադադարը, ցավոք սրտի, չի հանգեցնի կայուն խաղաղության, և այստեղ նույնպես պետք չէ պատրանքներ ունենալ, որովհետև մենք գործ ունենք ոչ միայն Ադրբեջանի, այլև Թուրքիայի, ինչպես նաև ահաբեկչական «ինտերնացիոնալի» հետ, որի դեմ «քաղաքակիրթ աշխարհը» պայքարում է առնվազն 30 տարի և նշանակալից հաջողությունների չի հասել: Իսկ դրա պատճառն այդ աշխարհի ու դրա հիմնական խաղացողների անմիաբանությունն է. մասնավորապես, Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, Իրանը, Չինաստանը դեռևս չեն հասկացել, որ ամեն ինչ պետք է մի կողմ դնել և վերջ տալ մարդկությանը սպառնացող այդ ուժերին: Դժվարանում եմ ասել՝ արդյոք այս պատերազմը մոտեցրել է վերոհիշյալ պետություններին միավորվելու անհրաժեշտության գիտակցմանը:
Այնպես որ՝ սա մեր վերջին պատերազմը չէ: Լավ նորությունն այն է, որ մենք պատրաստ ենք նոր պատերազմների: Եվ, ինչպես միշտ, հաղթելու ենք»:
[b]Ամբողջությամբ՝ թերթի ասյօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1298 դիտում
11:07 19-08-2022
Պառակտման գործոնները․ օխլոկրատիայի դեպքում կրճատվում է քաղաքական մշակույթի դաշտը․ «Առավոտ»
2712 դիտում
17:09 12-04-2021
Ես ոչ սև եմ, ոչ սպիտակ. իմ գույնը մեր հողի գույնն է՝ Եռաբլուրի հողի գույնը....
9318 դիտում
16:44 02-11-2016
«Գազպրոմ Արմենիա»-ն ներկայացրել է Հայաստանում գազի սակագների վերանայման հիմնական նպատակները և գործոնները
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2233 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1099 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»