5326 դիտում
13:28 11-10-2020
ՀԿԳ քննության վարչության քննիչները խուզարկություն են կատարել Նարեկ Մալյանի բնակարանում, մասնավորապես, առգրավվել են երեխաների հեռախոսները. Տիգրան Աթանեսյան
Երեկ ժամը 23:00-ին ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության վարչության քննիչները, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտակ Թադևոսյանի որոշման հիման վրա խուզարկություն են կատարել Նարեկ Մալյանի բնակարանում: Այս մասին գրառում է կատարել փաստաբան Տիգրան Աթանեսյանը:
«Խախտելով օրենքը, խուզարկությունը առանց որևէ անհրաժեշտության, կատարվել է գիշերային ժամին, անտեղի անհանգստություն պատճառելով Նարեկի տիկնոջը և մանկահասակ երեխաներին: Խուզարկությամբ, մասնավորապես, առգրավվել են երեխաների հեռախոսները, հավանաբար Angry birds 2 խաղի հմտություններին տիրանալու նպատակով:
Քրեական գործը հարուցված է ՀՀ քր.օր-ի 144 և 254-1 հոդվածներով 2016 թվականին: Այսինքն՝ անկախ գործի դատարկությունից, անցել են վաղեմության ժամկետները, նաև միանշանակ կիրառելի է համաներման ակտը: Սա ակնհայտ ապօրինություն է,մանավանդ մեր երկրի այս օրհասական օրերին: Դատարանի որոշումը և քննիչի գործողությունը կբողոքարկվեն օրենքով սահմանված կարգով»,-գրել նա:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
610 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
682 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
730 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից