211652_close_icon
views-count590 դիտում article-date 14:03 12-10-2020

Ադրբեջանի կողմից կրակի դադարեցման դեպքում Արցախը պատրաստ է անցնել մարդասիրական գործողություններին

Արցախի Հանրապետության Ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովը սկսել է նախապատրաստական աշխատանքներ՝ ադրբեջանական կողմի՝ կրակի դադարեցման ռեժիմի պահպանման և շփման գծում իրավիճակի կայունության դեպքում՝ անցնելու փոխադարձ մարդասիրական գործողությունների իրականացմանը։ «Նկատի ունենալով Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ 2020 թվականի հոկտեմբերի 10-ին մարդասիրական նպատակներով՝ ռազմագերիների, զոհված ռազմական ու քաղաքացիական անձանց դիակների փոխանակման համար ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում կրակի դադարեցման վերաբերյալ հայտարարությունը, ԱՀ Ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովն իր պատրաստակամությունն է հայտնում հայտարարության մեջ նշված մարդասիրական գործողությունների իրականացման ուղղությամբ։ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի ղեկավարության կողմից բոլոր ստորաբաժանումներին հրաման է տրված 2020 թվականի հոկտեմբերի 10-ին՝ ժամը՝ 12։00-ին դադարեցնելու ռազմական գործողությունները։ Հանձնաժողովն իր լիազորությունների շրջանակում անցել է նախապատրաստական աշխատանքների և ադրբեջանական կողմի՝ կրակի դադարեցման ռեժիմի խստիվ պահպանման և շփման գծում իրավիճակի կայունության դեպքում, պատրաստ է փոխադարձ մարդասիրական գործողություններ իրականացնել»,-ասվածէ հայտարարության մեջ։

Նմանատիպ նյութեր