6988 դիտում
18:15 13-10-2020
Համանախագահների հայտարարության մեջ չկա հասցեական և զսպող կոչ՝ ուղղված հակամարտության մեջ ակտիվորեն ներգրավված և իրավիճակի ապակայունացմամբ շահագրգռված երրորդ կողմին՝ Թուրքիային. Արմեն Աշոտյան
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպումից հետո տարածել են հերթական հայտարարությունը։
Ի՞նչ հետություններ կարելի է անել այս հայտարարությունից։
Համանախագահների հայտարարությունը, ինչպես նաև վերջին շրջանի զարգացումները հերթական անգամ ապացուցեցին, որ այս ընթացքում Ռուսաստանը՝ ինչպես ՄԽ համանախագահի կարգավիճակով, այնպես էլ երկկողմ ձևաչափով, ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում ավելի մեծ դերակատարություն ունի, քան ՄԽ մյուս համանախագահները միասին։ ՄԽ համանախագահները հայտարարության մեջ հղում են անում հենց ՌԴ-ի ջանքերի շնորհիվ Մոսկվայում ձեռք բերած պայմանավորվածությունների վրա։
Դրական է այն հանգամանքը, որ վերջապես նորից հրադադարի պահպանման մեխանիզմների խնդիր է դրվում։ Ցավալի է, որ լայնամասշտաբ պատերազմ և հարյուրավոր զոհեր էին պետք, որպեսզի այդ մեխանիզմների նրեդրման կարևորությունը նորից ընդգծվի համանախագահների կողմից։
Չի կարող հարցեր չառաջացնել սուբստանտիվ բանակցությունների մասին հերթական շեշտադրումը, այն էլ ռազմական գործողությունների ներկայիս ակտիվ փուլում։
Տարօրինակ է, որ համանախագահների հասցեական կոչը ուղղված է միայն ՀՀ և Ադրբեջանի ղեկավարներին, այնինչ համանախագահները պարբերաբար եղել են Արցախում, հանդիպել են Արցախի իշխանությունների հետ, իսկ լայնամասշտաբ ռազմական գործողությունները ծավալվում են Արցախի և Ադրբեջանի միջև։
Հայտարարության մեջ չկա նաև հասցեական և զսպող կոչ՝ ուղղված հակամարտության մեջ ակտիվորեն ներգրավված և իրավիճակի ապակայունացմամբ շահագրգռված երրորդ կողմին՝ Թուրքիային։
Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, կարելի էր ակընկալել, որ համանախագահները պետք է անդրադառնային նաև պատերազմի թեժ փուլում Ադրբեջանին մատակարարվող զենքերի վրա միջազգային էմբարգո դնելու խնդրին, ինչը, սակայն, հայտարարության մեջ անտեսվել է։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպումից հետո տարածել են հերթական...
Опубликовано Armen Ashotyan Вторник, 13 октября 2020 г.
Նմանատիպ նյութեր
6084 դիտում
13:15 03-08-2020
Ընդդիմադիր. Թուրքիային զսպող հիմնական երաշխավորները ռուսական 102-րդ ռազմաբազան եւ ՀԱՊԿ-ն են. News.am
1694 դիտում
11:44 19-05-2017
ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հասցեական հայտարարությունը նոր որակ է զինադադարի պահպանման ջանքերում. Դավիթ Բաբայան
6965 դիտում
10:29 10-12-2016
Սեյրան Օհանյանի կինն ակտիվորեն ներգրավված է կուսակցական աշխատանքներում. «Ժամանակ»