11024 դիտում
15:54 15-10-2020
Արցախում պետք է խոր էշելոնացված մի քանի բնագիծ ձևավորել, ամրացնել մեր խրամատները, ապա նախահարձակ լինել ու կործանել թշնամուն. Մանվել Եղիազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայ զինվորի քաջագործությունները հետ են բերում մեր երբեմնի փառքը, 18-20 տարեկան տղաները և մեր սպաները սխրանքներ են գործում. պատերազմում միշտ էլ ծանր է, հատկապես մեզ պես փոքր երկրի համար, բայց մենք անում ենք այն, ինչ պարտավոր ենք, մենք գեներով զգում ենք հաղթանակը, թեև թշնամին իր ուժերով մի քանի անգամ ավելի է մեզնից: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը:
«Թշնամու ավիացիան, ԱԹՍ-ները, հրետանին են մեզ կորուստներ պատճառում, նրանց հետևակը հաջողություն չունի: Դիվերսիոն խմբերն առնետների պես գալիս են, շան ձագերի պես սատկացնում ենք, ինչպես Հադրութում: Երանի ենք տալիս, որ բանը հասնի գնդացիրներին, տեսնենք՝ նրանց հետևակն ինչ է անելու: Ադրբեջանի էլիտար զորքից մարդ չի մնացել, կա՛մ կոտորվել, կա՛մ վիրավորվել են, առաջվա թափը չկա: Թշնամին արդեն խռխռում է, մի քիչ էլ ակտիվացնենք մեր հրետանային կրակը, և իրավիճակը փոխվելու է, հաղթելու ենք»,- ասել է ազատամարտիկը:
Ըստ Եղիազարյանի՝ Արցախում այսօր խոր էշելոնացված մի քանի բնագիծ է պետք ձևավորել, որ մեր զինվորները պաշտպանված լինեն բեկորային վնասվածքներից. «Ամբողջ թափով պետք է ռմբակոծել Ադրբեջանը, սա ոչնչացման պատերազմ է: Մեզ պետք են երկաթբետոնե կառույցներ, մեր խրամատները պետք է ամրացվեն: Հենց թշնամին խռխռաց, մենք պետք է նախահարձակ լինենք ու ավերենք այդ փուչ երկիրը: Մենք կռվում ենք պատվի համար, ոչ թե հողակտորի: Եթե տանք Արցախը, գոյություն չունենք: Մենք ՀԱՊԿ անդամ ենք, Ռուսաստանը Հայաստանին կպաշտպանի, եթե անգամ այստեղ մենակ մնանք, կդիմենք Իրանին ու Չինաստանին: Մենք պետք է մեր պատիվը պահենք»:
Ազատամարտիկի կարծիքով՝ Ադրբեջանի պոտենցիալը սպառվել է, պատերազմը չի կարող հավերժ շարունակվել, այնտեղի ազգային փոքրամասնություններն էլ անհնազանդության ակցիաներ են անում. «Ադրբեջանը պետք է ավերվի, այդ արհեստական փուշը պետք է հանել ու տալ կրակին: Որքան էլ Թուրքիան օգնի նրան, մենք կարող ենք դա անել: Վարձկանը չի կռվելու, նրանք խուճապահար փախչում են, գիտեն, որ մեռնելու են: Պետք է ամրացնել մեր բնագծերը, որ չկարողանան ճեղքել մեր պաշտպանությունը: Բոլոր այն մարդիկ, որոնք կարող են ինժեներական աշխատանքներ անել, պետք է ոտքի ելնեն»:
Մանվել Եղիազարյանի պնդմամբ՝ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ զենք չկար, կար ոգի, այսօր կա և՛ ոգի, և՛ զենք. «Թշնամու հույսը հրետանին է, կարծում են՝ դրանով կարող են մեզ ընկճել: Այո՛, ունենք զոհեր ու վիրավորներ, բայց եթե այդ զոհերը չունենանք, հարյուրհազարավոր մարդիկ ստորացված կկոտորվեն: Որոշում ենք՝ ստորացված ապրե՞լ, թե՞ տղամարդավարի՝ զենքը ձեռքներիս կռվել: Թող բախտները փորձեն, տեսնենք՝ ոչխար պահելուց բացի՝ այլ բան գիտե՞ն, տղամարդ դարձե՞լ են: Պետք է մաշել թշնամուն, որ աղաչի զինադադար, մինչև չաղաչեն, չենք կանգնելու»:
Ազատամարտիկի պնդմամբ՝ 1992-ի ամռանը թշնամին Ստեփանակերտ էր հասնում, բայց հայոց զորքը քշեց նրան, հիմա էլ այդպես կլինի: «Մեր հրետանին հրաշքներ է գործում, ունենք փայլուն մասնագետներ, Ադրբեջանը մոտ 600 միավոր տեխնիկա է կորցրել: Այս պատերազմն աշխարհինն է, եթե այս տարածաշրջանը կորավ, պանթուրքական աղեղը ձգվելու է մինչև Չինաստան, վարձկաններն արդեն Չեչնիա են հասել»,- ամփոփել է «Արաբո» ջոկատի հրամանատարը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1763 դիտում
13:45 27-08-2020
Հայ զինծառայողները բարձր արդյունք են գրանցել «Դիպուկահարի բնագիծ» մրցույթի առաջին փուլում
5583 դիտում
16:32 20-03-2021
Նախարարը ժամանակ տվեց՝ պետք է լքել խրամատները. Քաջարանի քաղաքապետ
1386 դիտում
16:39 28-01-2021
Մեր բանակը պետք է շարունակի լինել սեփական ուժերով թշնամուն խաղաղություն պարտադրողը․ Արարատի մարզպետ
Այս բաժնից
742 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
763 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»