211652_close_icon
views-count59284 դիտում article-date 21:45 15-10-2020

Ավտովթար Լոռու մարզում. 21–ամյա վարորդը Mercedes-ով բախվել է պատին. նա և 13-ամյա ուղևորը տեղափոխվել են հիվանդանոց. վարորդը փորձում էր ոստիկաններին մոլորեցնել.

Երեկ՝ հոկտեմբերի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 23:30-ի սահմաններում Մեծ Պարնի գյուղի բնակիչ, 21-ամյա Թաթուլ Քոսյանը իր վարած Mercedes մանկիշի ավտոմեքենայով Սպիտակ քաղաքի Ալեք Մանուկյան փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել պատին: Ինչպես հայնտում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Թ. Քոսյանն ու ուղևոր, համագյուղացի, 13-ամյա Կարեն Քոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սպիտակ» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի, դասակի հրամանատար Արման Սուքիասյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ նույն վաշտի հետաքննիչ Գ. Մուքոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Մինչ հիվանդանոցում վարորդը փորձում էր ճանապարհային ոստիկաններին ու ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողներին մոլորեցնել , թե ինքը վթարից չի տուժել և ավտոմեքենան էլ չգիտի, թե որտեղ է, ճանապարհային ոստիկաններն ու Սպիտակի ոստիկանները՝ վաշտի հրամանատար Լ. Ղանդիլյանի, դասակի հրամանատար Ա. Սուքիասյանի և ոստիկանության Սպիտակի բաժնի պետ Սերգո Ավետիսյանի գլխավորությամբ, տաք հետքերով հայտնաբերել են ավտոմեքենան: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր