211652_close_icon
views-count131013 դիտում article-date 22:06 15-10-2020

«Ծնվեցին ու մահացան միասին` կողք կողքի ու ժպիտով››. Վահե և Էդգար երկվորյակ եղբայրները անմահացել են հանուն Արցախի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

[url=https://www.tert.am/am/news/2020/10/15/Arakelyan/3421295?fbclid=IwAR3Vsj6TVnoqxa4RVHv5cuI_q984Bqn5Wl8frIikGvnCqeYkFFTdmCq8HQk]Tert.am[/url]-ը գրում է. Երկու շաբաթ առաջ` հոկտեմբերի 1-ի վաղ առավոտյան, Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան հետ մղելու ընթացքում Ջրականում (Ջաբրայիլ) զոհվեցին 20-ամյա էդգար և Վահե Առաքելյանները: Երկվորյակ եղբայրները Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական քոլեջի ուսանողներ էին: Էդգարը դուդուկն էր ընտրել, մեկ տարի անց Վահեն էր հետևել նրա օրինակին ու բռնել երաժշտության ուղին` ընտրելով կլարնետը: 2018թ.-ին տղաներն ուսումը կիսատ էին թողել, որ հայրենիքի առաջ իրենց պարտքը կատարեն: Եղբայրների զորացրմանը մնացել էր երեք ամիս, սակայն ճակատագիրն այլ բան էր նախատեսել նրանց համար: Մանրամասները` տեսանյութում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր