211652_close_icon
views-count27495 դիտում article-date 16:03 16-10-2020

Բավական է, քո հանցավոր անտարբերությունը թանկ է նստում այս երկրի վրա. պարտավոր ես ահազանգել, ասել՝ ով է ագրեսորը. Անահիտ Բախշյանը՝ ՄԱԿ-ին. Tert.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երբ Վարդենիսում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով անչափահաս երեխա վիրավորվեց, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարն ընդամենը մտահոգություն հայտնեց. դա ի՞նչ է նշանակում, դա ահավոր վիրավորական է: Ինչպես հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2020/10/16/bakhshyan/3421715?fbclid=IwAR3YLicaLyYWYNKyLMwz1-wZTHqpgYpQwvEQG4p3xqVeNDZUCDSoyOUNrcw]Tert.am[/url]-ը, այս մասին մի խումբ քաղաքացիների՝ ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց իրականացրած բողոքի ակցիայի ընթացքում հայտարարեց կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը: «Եկել եմ ասեմ՝ հիասթափված եմ քեզանից, ՄԱԿ, դու պարտավոր ես քո ընդունած կոնվենցիաներից ելնելով՝ ահազանգել, գոնե ասել՝ ով է ագրեսորը, ով ում վրա հարձակվեց, ինչ եղավ: Դպրոցներ ռմբահարվեցին, երեխաներ են կրթությունից զրկվում, սրա մասին ո՞վ պետք է ասի»,-ասաց Բախշյանը: Նա կոչ արեց բոլոր հայ մայրերին միանալ այդ ակցիաներին ու իրենց բողոքի ձայնը բարձրացնել, ապա ընդգծեց, որ ակցիային մասնակցող բազմաթիվ կանանց որդիներն էլ այժմ սահմանին են: «Այն տղաները, որ այսօր սահման են պահում, այս մայրերի տղաներն են, այս մայրերի համար աշխարհում ավելի թանկ բան չկա: Ես կոչ եմ անում հայ մայրերին պահել դիվանագիտական թիկունքը, որ սահմանին կանգնած տղաները ոգևորվեն, իմանան, որ իրենց մայրերը ոչ միայն գիշերով աղոթում են, այլ ցերեկը գործում են և ՄԱԿ-ին ասում են՝ բավական է, քո հանցավոր անտարբերությունը թանկ է նստում մոլորակի այս փոքր, շքեղ կտորի վրա, և այս երկիրը թանկ է մեզ համար»,-հայտարարեց Անահիտ Բախշյանը: Նշենք, որ ակցիայի մասնակիցները շրջափակել էին ՄԱԿ-ի հայաստանյան գրանսենյակը՝ պահանջելով անտարբեր չլինել, կատարել հստակ քայլեր և ճանաչել Արցախի անկախությունը: Մանրամասները՝ կայքի տեսանյութում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր