211652_close_icon
views-count45842 դիտում article-date 12:25 17-10-2020

Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. բախվել են ГАЗ 51-ն ու Nissan XTrail-ը. վերջինս տապալել է էլեկտրասյունն ու գլխիվայր շրջվել. կա 8 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։Ժամը 09։10-ի սահմաներում Սևան-Շողակաթ-Վարդենիս ավտոճանապարհի 37 կմ հատվածում բախվել են Nissan X Trail և ГАЗ 5 մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 8 հոգի քաղաքացիների օգնությամբ տեղափոխվել են «Ճամբարակ» բժշկական կենտրոն։ Բախման հետևանքով Nissan-ը առաջ է ընթացել, այնուհետև բախվել էլեկտրասյանը, տապալել այն և գլխիվայր շրջվել։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի ավագ հետաքննիչ Կարեն Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։ Վթարի մասին Ճ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Ճամբարակի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր Վիգեն Սարգսյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել են նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության Գեղարքունիքի մարզի Ճամբարակի էլեկտրոցանցի «Գեղամա» մասնաճյուղի աշխատակիցները, ովքեր այս պահին վերացնում են վթարը, որպեսզի կարճ ժամանակում վերականգնվի էլեկտրաէներգիայի մատակարարումը։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 121+
121+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր