5402 դիտում
22:22 17-10-2020
Արծրուն Հովհաննիսյան. Հակառակորդը շարունակել է հարձակողական գործողությունները, թեժ մարտեր եղել են հարավային ուղղությամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր վաղ առավոտյան հակառակորդը շարունակել է իր հարձակողական գործողությունները նույն ուղղություններում, առավել թեժ մարտեր եղել են հարավային ուղղությամբ, հյուսիսային ուղղությամբ այսօր այդքան թեժ չի եղել, ինչպես նախորդ 2-3 օրերը: Այս մասին այսօր` հոկտեմբերի 17-ին, մամուլի ասուլիսին ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Հարավային ուղղությամբ ձեռնարկվել է լայնամասշտաբ գրոհ, հարձակում, ուղղություններից մեկում մոտավորապես 2-3 տասնյակ մեքենաներով շարասյունը փորձել է մոտենալ եւ հարձակում զարգացնել, սակայն մեր հրետանավորների դիպուկ կրակի արդյունքում շարասյունը խոցվել է եւ հակառակորդը ստիպված է եղել նահանջել: Այլ ուղղություններով համառ մարտեր են ընթացել, դրանցից որոշներում էլ այս պահին մարտերը շարունակվում են»,-ասաց նա:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
5582 դիտում
10:55 05-10-2020
Հակառակորդը վերսկսել է հարձակողական գործողությունները հարավային ուղղությամբ. Ընթանում են թեժ մարտեր. ՊՆ խոսնակ
Այս բաժնից
511 դիտում
14:39 17-10-2024
Ուկրաինան Արևմուտքին կոչ է անում բոյկոտել COP29-ը, եթե դրան մասնակցի Պուտինը
643 դիտում
14:23 17-10-2024
Թուրքիայում 2 երկրաշարժ է տեղի ունեցել