211652_close_icon
views-count51201 դիտում article-date 19:24 18-10-2020

Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. 35-ամյա վարորդը Էջմիածնի թունելի սկզբնամասում բախվել է բետոնե պատնեշին և կողաշրջվել. վարորդը և 1-ամյա երեխան տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 17:40-ի սահմաններում, Փարաքար գյուղի բնակիչ, 35-ամյա Էդգար Սալմասյանը Երևան-Արմավիր ավտոճանապարհի Էջմիածին մտնող թունելի մեջ իր վարած ՎԱԶ-21099 մակնիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է բետոնե հատվածին և կողաշրջված վիճակում մասամբ հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը Է. Սալմասյանը և ուղևոր, 1-ամյա տղան տեղափոխվել են. վարորդը՝ «Աստղիկ», երեխան՝ «Սբ. Աստվածամայր» բժշկական կենտրոններ: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության Վաղարշապատի թիվ 29 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները: Օպերատիվ են գործել նաև բժիշկները: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1–ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի ավագ հետաքննիչ Նարեկ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է երեխայի ինքնությունը: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 41+
41+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր